00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
7 ր
Ուղիղ եթեր
12:00
17 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
16 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ռուսական ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին

© Sputnik / Aram NersesyanВТБ
ВТБ - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Բաժանորդագրվել
Ռուսական ՎՏԲ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով իրացվելիության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով բանկի հայտարարությունը։

«Պոտենցիալ ռիսկերի չեզոքացման նպատակով Վրաստանի ազգային բանկը «ՎՏԲ Բանկ Վրաստան» ընկերության հետ ավելի վաղ բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում գործողությունների ծրագիր էր մշակել: Արդյունքում երկուսն էլ լիովին պատրաստ են այսօրվա իրավիճակին։ Բանկը վճարունակ է, և նրա շահառուների շահերը լիովին պաշտպանված են: Ազգային բանկը պատրաստ է ապահովել հավելյալ ֆինանսական ռեսուրսով»,– ասվում է հայտարարության մեջ:

ՎՏԲ-ի վրացական բաժանմունքն իր հերթին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ սպառողները կարող են առանց սահմանափակումների օգտվել բանկի ծառայությունից և պատժամիջոցները չեն անդրադառնա Վրաստանում ֆինանսական հաստատության գործունեությանը:
Նշենք, որ ռուսական ՎՏԲ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո:
Պատժամիջոցներն իրենցից ենթադրում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բանկի ակտիվների սառեցում, դոլարային գործարքների և ամերիկյան գործընկերների հետ գործարքների արգելք:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Լրահոս
0