00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուկրաինան կարող է տրոհվել, բայց մի մասն էլ կշարունակի մնալ հակառուսական». Հարությունով

© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Հարությունով
Դավիթ Հարությունով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Դավիթ Հարությունով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողության կանխատեսելի զարգացման և հավանական տարածքային փոփոխությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Կարող է լինել Ուկրաինայի հերթական փաստացի տրոհումը, բայց նաև կարող է պառակտվի ու առանձնանա մի մաս, որը կշարունակի լինի հակառուսական։ Այն ավելի քիչ ռեսուրսներ կունենա, բայց կշարունակի գոյություն ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հավանական տարբեր սցենարները քննարկելիս նման ենթադրություն արեց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
Հարությունովը իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներից երկուսն առանձնացրեց` հաշվի առնելով Ռուսաստանի պաշտոնապես հայտարարված ռազմավարությունը Ուկրաինան չեզոք դարձնելու մասին. կա՛մ ենթադրվում է, որ պետք է գործող իշխանություններին ստիպել ինչ–որ պայմանագրեր ստորագրել, կա՛մ պիտի իշխանափոխություն տեղի ունենա.
«Երկու դեպքում էլ որոշակի ռիսկեր ու վտանգներ կան։ Առաջին դեպքում խնդիր կառաջանա, որ գործող իշխանությունը պահի իր իշխանությունը երկրի ներսում։ Երկրորդի դեպքում համապատասխան ուժեր են պետք, ու կառաջանան պրոբլեմներ նաև Արևմուտքի հետ, որովհետև հավանականությունը մեծ է, որ Արևմուտքն այդ նոր իշխանությանը չի ճանաչի»,–մանրամասնեց վերլուծաբանը։
Հարությունովը նաև նշեց` բացի այդ խնդիրներից, ռիսկ կա, որ երկու սցենարում էլ հնարավոր է, որ արևմտյան Ուկրաինան կարող է պառակտվել ու առանձնանալ` հաշվի առնելով հակառուսական տրամադրությունները, ինչն էլի վտանգավոր է, որովհետև այդ խնդիրը, որ դրված է (չեզոք Ուկրաինա), էլի չի ապահովվի ու այդ փոքր հատվածը էլի կարող է մնալ հակառուսական։ Ուղղակի այդ հակառուսական սուբյեկտի ռեսուրսներն ավելի փոքր կլինեն։ Ըստ Հարությունովի` կարող է լինել Ուկրաինայի հերթական փաստացի տրոհումը։
Հարցին` Ռուսաստանին ձեռք կտա՞ դա, ենթադրենք, Դնեպրի աջ ու ձախ ափերին, քաղաքագետը պատասխանեց, որ ռազմական գործողությունների ընթացքը դժվար է կանխատեսել, ըստ այդմ նաև դժվար է ասել, թե ինչպիսի բաժանում կարող է լինել.
«Եթե միայն քննարկենք այդ սցենարը, ապա այն ավելի շատ բացասական է Ռուսաստանի համար, որովհետև Ուկրաինայի` Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետություններից դուրս եղած հատվածը հակառուսական է, ու դա այս կոնֆլիկտի մի շարք պատճառներից մեկն էր»,–նշեց Հարությունովը։
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու
Հարությունովի տպավորությամբ` ուկրաինական կողմից դիմադրության մակարդակը ռուսական կողմի սպասածից բարձր է, բայց գործոններ կան, որոնք կարող են փոխել ընթացքը։ Վերլուծաբանը զգուշորեն կարծում է` ռուսական կողմում կա ռազմավարական սցենար դիմադրությունը կոտրելու, որ մեծ քաղաքները գրավելու խնդիր չլինի։ Դրա շնորհիվ է, որ այս պահին քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չեն լինում.
«Կարծում եմ խնդիր կա, որ բնակչությունը չհակադրվի ռուսական կողմին։ Խնդիրն այն է` ինչքանով հնարավոր կլինի նույն իրավիճակը շարունակել պահպանել։ Կգա ինչ–որ մի փուլ, որ խնդիր կլինի քաղաքների վերահսկողությունն ապահովել ու, եթե ենթադրենք, որ ուկրաինական կողմը կշարունակի դիմադրել, այդտեղ լուրջ պրոբլեմներ կլինեն, հատկապես հաշվի առնելով, որ մասսայական տարհանում բնակչության չի արվել, այդ պարագայում դժվար կլինի խուսափել քաղաքացիական կորուստներից, ինչպես հիմա է»,–մանրամասնեց քաղաքագետը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երկրորդ օրը։
Լրահոս
0