00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական բանակը հզորացել է, բայց համեմատության եզրեր ունի՞ ՌԴ զինուժի հետ

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՀԱՊԿ զորքեր
ՀԱՊԿ զորքեր - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Լայնածավալ ռազմական գործողությունների հաջողությունը միայն սպառազինությունների քանակով չի պայմանավորված։ Ղարաբաղյան առաջին պատերազմը ձեզ օրինակ։
Խորհրդային բանակը ադրբեջանցիներին մոտ 60 վագոն ռազմամթերք էր թողել, հայերի պաշարները շատ ավելի սահմանափակ էին։ Ադրբեջանը նաև լիքը ռազմական ինքնաթիռներ ուներ։ Հայերը գրեթե օդուժ չունեին։ Եվ այնուամենայնիվ հաղթեցին։ Ի դեպ, շատ մասնագետներ համոզված են՝ առանց Թուրքիայի վճռորոշ աջակցության Ադրբեջանին 2020 թվականին էլ չէր հաջողվի հաղթանակ տանել, չնայած, մանավանդ վերջին տարիներին, Բաքուն հսկայական գումարներ էր ծախսում ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով։
Ուկրաինական բանակ. վերջին տարիներին հզորացել է, բայց համեմատության եզրեր կա՞ն ռուսաստանյան զինուժի հետ
Եվ այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկու հակամարտող կողմերի հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ բանակ ունի։ Թույլ տվեք այս առումով մի երկու թիվ վկայակոչել, որոնք արտահայտում են Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ներկա կարողությունները։
Ըստ Global Firepower Organization կազմակերպության, առաջին հայացքից կարող է թվալ, թե ցուցանիշները շատ էլ չեն տարբերվում։ Ուկրաինան անցած տարի ռազմական նպատակներով ծախսել է իր համախառն ներքին արդյունքի 4,1 տոկոսը, Ռուսաստանը՝ 4,3 տոկոսը։ Իրականում տարբերությունը սար ու ձոր է՝ Ուկրաինայում այդ 4 տոկոսը 6 միլիարդ դոլար է, մինչդեռ Ռուսաստանում 10 անգամ ավելի՝ 60 միլիարդ։
Ուկրաինայի բանակը, իհարկե, վերջին տարիներին անհամեմատ հզորացել է, զինվորականների թիվն էլ պատկառելի է՝ 250 հազար մարդ. նման, այսպես ասենք՝ «մարդաշատ», բանակ Եվրոպայում չունի և ոչ մի այլ պետություն։ Բայց ախր Ռուսաստանի ցուցանիշը, միևնույն է, շատ ավելի տպավորիչ է՝ 850 հազար զինվորական։ Մոսկվան ունի մոտ 12,5 հազար տանկ, Ուկրաինան՝ չորս անգամ պակաս. 3 հազարից էլ քիչ։ Սակայն նույնիսկ սա չէ ամենակարևորը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը միշտ ասում էր՝ գլխավորը օդն ու ջուրն են, իսկ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ վերահսկելու է երկինքն ու ծովը։
Ջրի մասին։ 2014 թվականի Ղրիմի իրադարձություններից հետո Ուկրաինան արդեն գրեթե չունի նավատորմ։ Ճիշտ է, ամերիկացիները մի երկու տասնյակ ռազմական կատերներ են նվիրել, բայց ախր հասկանալի է, որ այդ փոքր մոտորանավակներով Ռուսաստանի հզոր նավատորմին դիմակայելու մասին ենթադրությունն իսկ ծիծաղ կարող է առաջացնել։ Ուկրաինան նաև Թուրքիային է պատվիրել 3 մեծ ռազմանավ պատրաստել, բայց դրանցից առաջինը պատրաստ կլինի լավագույն դեպքում հաջորդ տարի։
Հիմա՝ օդի մասին։ Ուկրաինան, մասնագետների վկայությամբ, երբեք էլ աչքի չի ընկել իր ռազմաօդային ուժերի բարձր մարտունակությամբ։ Ճիշտ է, ինչպես երևի գիտեք, Կիևը վերջերս Թուրքիայից ավելի քան 40 անօդաչու թռչող սարք է գնել։ Առաջին հայացքից բավական պատկառելի թիվ է, որովհետև, ռազմագետների կարծիքով, Արցախում վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել էր ընդամենը 20 անօդաչու, բայց այդքանն էլ բավարար է եղել օդում լիակատար վերահսկողություն ապահովելու համար։
Սակայն մասնագետները համակարծիք են՝ ամենաժամանակակից ռազմական օդանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր ունեցող Ռուսաստանի համար թուրքական այդ անօդաչու սարքերը առանձնապես վտանգ չեն ներկայացնում։ Դրա ակնհայտ ապացույցն է թեկուզ այն փաստը, որ հինգշաբթի օրը՝ ռազմական գործողությունների հենց սկզբից, Ռուսաստանը միանգամից 4 «Բայրաքթար» է ցած գցել։ Ու ևս մի հանգամանք՝ ուկրաինացի օդաչուները իրական մարտական հանձնարարություններ կատարելու փորձ չունեն, ռուսաստանցի օդաչուներն ունեն։ Որտե՞ղ են ձեռք բերել։ Սիրիայո′ւմ։
Իսկ որո՞նք են Մոսկվայի կողմից ճանաչված հանրապետությունների սահմանները
Եվ վերջում այն մասին, թե ինչով է բացատրվում ուկրաինական բանակի ներկա վիճակը։ Միգուցե մի դրական բան էլ մենք քաղենք այդ փորձից։ Երկար տարիներ Ուկրաինայի փոխվող իշխանությունները պատշաճ ուշադրություն չէին դարձնում բանակին՝ ղեկավարվելով մեր, հայերիս, ավանդական տրամաբանությամբ. «Մի բան կանենք, էլի′»։ Հիմա հիշենք, թե ինչպես մենք 90-ականներին ադրբեջանցիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո մի տեսակ հանգստացանք ու սկսեցինք գովերգել բանակը՝ փոխանակ ամեն օր, ամեն ժամ մտածելու գլխավորի՝ բանակի անընդհատ հզորացման մասին։ Եվ նույնիսկ երբ արդեն ակնհայտ էր պատերազմի անխուսափելիությունը, էլի կառչած մնացել էինք մեր սիրած «մի բան կանենք»-ից։
Ուկրաինական բանակը նաև, կարծես, սառել ու մնացել էր, այսպես ասենք, խորհրդային վիճակում, այսինքն, ոչ թե ամենաժամանակակից սպառազինություն էին ձեռք բերում, այլ հիմնականում վերանորոգում ու փորձում էին նորացնել հինը։
Ինչպես չհիշես, որ ժամանակին մեր ղեկավարներից մեկը խոստովանեց՝ կռվում էինք 80-ականների զենքերով։ Իհարկե, կարող եք հակադարձել, թե աննախադեպ բան ենք արել՝ «Իսկանդեր» ենք գնել։ Կներե′ք, եթե ստույգ փաստական տեղեկություններ ունեք, թե արդյոք մենք այդ «Իսկանդերն» իրոք օգտագործել ենք, եթե խփել ենք, ապա որտեղ ենք խփել և ինչ արդյունք ենք ունեցել, շատ եմ խնդրում՝ ինձ էլ ասեք։
Միջուկային զենք - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Ինչ է պետք ատոմային ռումբ ստեղծելու համար, կամ Ուկրաինան կարող է դառնալ միջուկային երկիր
Լրահոս
0