https://arm.sputniknews.ru/20220225/putiny-patrast-e-patvirakutjun-ugharkel-minsk-ukrainakan-koghmi-het-banakcelu-39111682.html
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T17:02+0400
2022-02-25T17:02+0400
2022-02-25T17:10+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
մինսկ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630874_0:22:3082:1756_1920x0_80_0_0_05c367d67bc92e67ac39173029b2386f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով: Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. ԼավրովՓետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը:
մինսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630874_351:0:3082:2048_1920x0_80_0_0_044d7674e962ba7bc2d9c8162e21933e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, մինսկ, ուկրաինա, ռուսաստան
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, մինսկ, ուկրաինա, ռուսաստան
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու
17:02 25.02.2022 (Թարմացված է: 17:10 25.02.2022) Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով:
Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը: