00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք մենակ ենք մնացել». Զելենսկին հայտնել է` քանի զոհ ու վիրավոր են տվել 1 օրում

© Photo : official site of the President of UkraineՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի զինվորականների առաջապահ դիրքեր (17 փետրվարի, 2022թ). Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի զինվորականների առաջապահ դիրքեր (17 փետրվարի, 2022թ). Ուկրաինա - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Բաժանորդագրվել
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։

«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին:

«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։ Մենք չենք վախենում խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք ։ Եվ որ ամենակարևորն է ՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,–ասել է Զելենսկին։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Լրահոս
0