https://arm.sputniknews.ru/20220225/karevvor-e-qaghaviaciaji-volvortum-ardjunaberakan-hamagvortsakcutjan-yndlajnumy-pashinjan-39090970.html
Կարևոր է քաղավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը. Փաշինյան
Կարևոր է քաղավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Քաղավիացիայի ոլորտի զարգացումը արդյունաբերողներին թույլ կտա կենտրոնացնել ուժերը սեփական արտադրության վրա ամենապահանջված տեսակի ապրանքների առումով։ 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T10:49+0400
2022-02-25T10:49+0400
2022-02-25T10:54+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38181983_0:108:1601:1008_1920x0_80_0_0_f10900ff69cc09f564ff72122a5dc91d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն թվային տնտեսությանն անցում կատարելը դիտարկում է տնտեսական աճի համար որպես կարևոր շարժիչ ուժ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի իրավասություններ, որոնք թույլ են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք։ Սա, ըստ Փաշինանի, ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ–ն կարևորում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։Նա հավելեց նաև, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը խթան կհանդիսանա ապրանքաշրջանառության և արտաքին շուկաներ արտահանման աճի համար։Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, ապա, ըստ Փաշինյանի, այն շատ կարևոր է և նպաստում է ոչ միայն սպառողական վարքագծի փոփոխմանը , այլ նաև միջսահմանային հնարավորությունների ընդլայնմանը։Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. ՓաշինյանՆշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38181983_0:0:1567:1175_1920x0_80_0_0_dd7e8dc18474fca2d9739ce1a2d206ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն
Կարևոր է քաղավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը. Փաշինյան
10:49 25.02.2022 (Թարմացված է: 10:54 25.02.2022) Քաղավիացիայի ոլորտի զարգացումը արդյունաբերողներին թույլ կտա կենտրոնացնել ուժերը սեփական արտադրության վրա ամենապահանջված տեսակի ապրանքների առումով։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն թվային տնտեսությանն անցում կատարելը դիտարկում է տնտեսական աճի համար որպես կարևոր շարժիչ ուժ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր թվային տեխնոլոգիաների զարգացման աստիճանը մեծ դեր ունի երկրների մրցակցության և տնտեսական համագործակցության մեջ։ Մենք նաև ակտիվ մասնակցում և աջակցում ենք միության թվային ծրագրերի կյանքի կոչմանը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով`
Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի իրավասություններ, որոնք թույլ են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք։ Սա, ըստ Փաշինանի, ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։
Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ–ն կարևորում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։
«Այս ուղղության զարգացումը արդյունաբերողներին թույլ կտա կենտրոնացնել ուժերը սեփական արտադրության վրա ամենապահանջված տեսակի ապրանքների առումով։ Կարծում եմ, որ այս առումով անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները»,-ասաց Փաշինյանը։
Նա հավելեց նաև, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը խթան կհանդիսանա ապրանքաշրջանառության և արտաքին շուկաներ արտահանման աճի համար։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, ապա, ըստ Փաշինյանի, այն շատ կարևոր է և նպաստում է ոչ միայն սպառողական վարքագծի փոփոխմանը , այլ նաև միջսահմանային հնարավորությունների ընդլայնմանը։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը,
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։