https://arm.sputniknews.ru/20220225/kangnats-em-barekam-ukrainaji-zhvoghvovrdi-kvoghqin-bajraqtar-39093048.html
Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին
Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին
Sputnik Արմենիա
Թուրքական ԱԹՍ–ների արտադրության ընկերության տնօրենն ուկրաիներեն գրառում է կատարել։ 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T11:35+0400
2022-02-25T11:35+0400
2022-02-25T12:18+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/10/38732589_33:370:1509:1200_1920x0_80_0_0_431a1de588ef87df7fba68be15b80d22.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում գրառում անելով։Նրա գրառումն, ի դեպ, ուկրաիներեն է։Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։ Մի քանի պայմանագիր է ստորագրվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասինՌուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/10/38732589_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3087f6049a877a4fb926f335f0e247b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, դոնբաս
Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին
11:35 25.02.2022 (Թարմացված է: 12:18 25.02.2022) Թուրքական ԱԹՍ–ների արտադրության ընկերության տնօրենն ուկրաիներեն գրառում է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում գրառում անելով։
«Ես կանգնած եմ բարեկամ Ուկրաինայի ազնիվ ժողովրդի կողքին, որը դաժանորեն բռնազավթվել է ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե չկանխենք այս ամենը, վաղը պատերազմը թակելու է բոլոր դռները։ Ամբողջ աշխարհը պետք է գործի, քանի դեռ ուշ չէ պաշտպանել անմեղ ու խաղաղ բնակիչներին»,–գրել է Բայրաքթարը։
Նրա գրառումն, ի դեպ, ուկրաիներեն է։
Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։ Մի քանի պայմանագիր է ստորագրվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։