https://arm.sputniknews.ru/20220225/hajastanic-eatm-artahanman-matakararumneri-tsavalnern-atshel-en-252-vov-pashinjan-39089950.html
Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան
Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը կարևոր է համարում Միության երկրների կողմից տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը։ 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T10:30+0400
2022-02-25T10:30+0400
2022-02-25T10:40+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39089751_0:0:3165:1780_1920x0_80_0_0_05b7afe84919d48a59a206b5aee33ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցությունը 2021 թվականին դրական արդյունքներ ու միտումներ է արձանագրել: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։Նանշել է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում միության ներսում աշխատանքը շարունակվել է համակարգված հիմունքներով։Ավելին, 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։Արտահանմանծավալների աճին զուգահեռ աճել են նաև միությաներկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստծագման երկրի` ներմուծումն աճել է18,5%-ով։Նա ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։ԵԱՏՄ քանի քաղաքացի է աշխատում ՌԴ-ում, և ինչպես արագ ստանալ փաստաթղթերըՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39089751_333:0:3062:2047_1920x0_80_0_0_afe3e74b42ec99e8225ac52f7beffecc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն
Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան
10:30 25.02.2022 (Թարմացված է: 10:40 25.02.2022) Հայաստանի վարչապետը կարևոր է համարում Միության երկրների կողմից տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցությունը 2021 թվականին դրական արդյունքներ ու միտումներ է արձանագրել: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Նանշել է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում միության ներսում աշխատանքը շարունակվել է համակարգված հիմունքներով։
Ավելին, 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը,
Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։
«2021 թվականին առևտրաշրջանառությունըաճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25,2%-ով, մինչդեռ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճ են ապահովել թարմ և վերամշակված գյուղմթերքները՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերական արտադրանքները և այլն»,- նշել է Փաշինյանը։
Արտահանմանծավալների աճին զուգահեռ աճել են նաև միությաներկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստծագման երկրի` ներմուծումն աճել է18,5%-ով։
«Հուսովենք, որ այս տարի համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև կառավարությունների և միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ»,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։
ՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։