00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ուկրաինայի միջև բեռների մատակարարումները խափանվել են

© Sputnik / Andranik GhazaryanИранские фуры на автотрассе рядом с общиной Давид Бек в Сюнике
Иранские фуры на автотрассе рядом с общиной Давид Бек в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Բաժանորդագրվել
Բեռները, որոնք արդեն իսկ Ուկրաինայի տարածքում են, կմատակարարվեն, սակայն նոր բեռներ ոչ ոք ուղարկել չի համաձայնում։ Փակվել է նաև Խերսոնի նավահանգիստը, որտեղով թռչնաբուծարանները պետք է ներկրեին կերերի հերթական խմբաքանակը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հետ Հայաստանի բեռնատար հաղորդակցությունը ժամանակավորապես դժվարացել է։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ընկերության կողմից ուղարկված բեռների մի քանի խմբաքանակ Նիկոլաևում և Չերնոմորսկում (նախկին Իլյիչևսկ) անցել են ուկրաինական նավահանգիստներն ու արդեն երթևեկում են Ուկրաինայով։
ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը 1,4 մլն դոլարի ներդրում կանի բեռնափոխադրումների ոլորտում
«Նոր բեռներ մենք իհարկե չենք ուղարկի, նման իրավիճակում դա դիլետանտիզմ կլիներ։ Օրեր առաջ կոնյակի խոշորագույն գործարաններից մեկն ուզում էր Ուկրաինա խմբաքանակ ուղարկել, բայց ստիպված եղավ հրաժարվել։ Սակայն այն բեռները, որոնք անցել են, նորմալ գնում են կամ արդեն իսկ տեղ են հասել։ Այժմ պետք է հասկանալ նրանց դուրս գալու առավելագույնս անվտանգ երթուղին։ Մենք կապի մեջ ենք և՛ մեր վարորդների, և՛ Ուկրաինայում տեղական ադմինիստրացիաների հետ։ Կարևորը՝ վարորդների հետ ամեն ինչ նորմալ է», – հավելեց Աղաջանյանը։
«Ուկրաինայում բեռնատարներ ունենք, մտածում ենք հետ վերադարձի երթուղին». բեռնափոխադրող
Կարճ ժամանակով ընկերությունը դադարեցրել էր մատակարարումները նաև Հայաստանից դեպի Ղազախստան, սակայն արդեն ամեն ինչ վերականգնվել է։ Ինչ վերաբերում է Ուկրաինայով Եվրոպայի հետ բեռնափոխադրումներին, այդ երթուղին առայժմ պետք է մոռանալ, հավելեց նա։
Այնուամենայնիվ, հայ բեռնափոխադրողների համար նման ֆորս-մաժորային իրավիճակներում աշխատելը նորություն չէ, հիշեցրեց նա։ 2008 թվականի օգոստոսին խափանումներով էր գործում նաև Փոթիի նավահանգիստը՝ արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապի գլխավոր կետերից մեկը։
«Նման դժվարությունները տխուր, բայց ոչ նոր իրականություն են մեզ համար», – հավելել է Աղաջանյանը։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին հայտնեց, որ օրերս խափանվել է նաև հայկական թռչնաբաֆրիկաների համար նախատեսված սոյայի շրոտի և եգիպտացորենի մատակարարումը. ապրանքի համար արդեն վճարված էր, բայց Խերսոնին հասած բեռնատար նավերը հետ են շրջվել (ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով նավահանգիստը խափանումներով է աշխատում)։
Կեր մատակարարողները ևս ստիպված հրաժարվել են իրենց պարտավորություններից։ Մեկ այլ տեղից կեր գտնելը հիմա հեշտ չէ. դրանք ֆյուչերսներով են պատվիրում, այսինքն՝ մի քանի ամիս առաջ, և ազատ, չպայմանագրված բեռ էլևատորներում այժմ քիչ կա։
«Արդյունքում մեր ֆաբրիկաներն այժմ մեկ ամսով ապահովված են կերով և ինչպես ձու, այնպես էլ հավ կարտադրեն։ Սակայն դրանից հետո պետք է մտածել, թե ինչ ենք անելու», – հավելեց նա։

Հին խնդիրները սրվել են

Ներկայիս արտակարգ իրավիճակը սրել է խրոնիկ խնդիրները, որոնք ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՀՀ իշխանությունները գերադասում են չնկատել։ Հանրապետությունում տոհմային թռչնի արտադրություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով ֆաբրիկաները տարին մի քանի անգամ ստիպված են ածան հավեր և բրոյլերներ ներկրել։
Նման ֆաբրիկայի նախագիծ Ստեփանյանն արդեն 10 տարի է՝ ներկայացնում է միմյանց փոխարինող կառավարություններին, սակայն մշտապես նույն պատասխանն է ստանում («պետությունը չպետք է միջամտի»), իսկ թռչնաբուծարանները իրենց ուժերով չեն ցանկանում դա անել։ Այդ պատճառով ամեն անգամ երբ աշխարհում կամ տարածաշրջանում տրանսպորտային ռիսկեր են առաջանում, Հայաստանում հավն ու ձուն թանկանում են։
Այդպես էր նաև 2020 թվականին, երբ համավարակի պատճառով մի շարք երկրներ սահմանափակել էին ռազմավարական կարևորության պարենային ակտիվների արտահանումը, այդ թվում՝ տոհմային թռչնինը։ Միայն տարեվերջին թռչնաֆաբրիկաները գլխաքանակ գտան, սակայն դա էլ կարողացան տեղ հասցնել միայն 2021 թվականի ապրիլ–մայիսին։
Այդ պատճառով 2021 թվականին Ստեփանյանը փորձում էր թռչնաֆաբրիկաները հնարավորինս ապահովել գլխաքանակով։ Նոր խմբաքանակը նա հասցրել էր ներկրել Ռուսաստանից բոլորովին վերջերս։ Իսկ հիմա ՌԴ–ն փակել է տոհմային թռչնի արտահանումը առնվազն մինչև ապրիլ (մյուս երկրներում իրավիճակը շատ չի տարբերվում)։ Հին գլխաքանակը սովորաբար ուղարկում են սպանդի, սակայն այժմ ամեն ինչ հարցականի տակ է. հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի նոր գլխաքանակ գնել։
«Այդ պատճառով ապահովության համար անհրաժեշտ է հին գլխաքանակը պահել։ Բայց այդ դեպքում մենք ավելցուկ կունենանք, գինը կընկնի, և ֆաբրիկաները մինուսով կաշխատեն։ Եթե պետությունը հիմա կարողանա գնել հավկիթի և մսի գոնե մի մասը կարճաժամկետ պահուստի համար, դա կօգնի պահպանել գլխաքանակն այսօր և խուսափել ռիսկերից ապրիլին», – հավելեց Ստեփանյանը։
Լաստանավ` Լարսի փոխարեն. կառավարությունն առաջարկում է հեշտացնել բեռնափոխադրողների կյանքը
Նման պահուստի ժամկետը բավական կավելանա, եթե Հայաստանում ձվի պահածոյացման գործարան ստեղծվի (պաստերիզացվան հեղուկի կամ փոշու տեսքով)։ Այս նախագծին նույն ճակատագիրն է սպասում, ինչ տոհմային ֆաբրիկայի դեպքում. Ստեփանյանը հին ու նոր իշխանություններին դիմել է բազմիցս, իսկ թռչնաֆաբրիկաները հայտարարում են, որ ավելորդ գումար չունեն։
Նկատենք, որ վերջին դեպքերի պատճառով Հայաստանում դադարեցրել են նաև հավի մսի ներմուծումն Ուկրաինայից։ Վերջին մի տարուց ավելի հայ ներմուծողները գնում էին այն էժան լինելու պատճառով (հավի մասին ընդհանուր ներմուծման մեջ դրա մասնաբաժինն արդեն գերազանցել է 1/3-ը)։
Արտադրանքը կարելի է փոխարինել Ռուսաստանից, Բրազիլիայից կամ այլ երկրներից ներկրվող ապրանքով, բայց թռչնի գրիպի բռնկման պատճառով համաշխարհային շուկաներում առաջարկն անկայուն է մնում և՛ ծավալների, և՛ գների առումով (այդ ռիսկերը արտացոլված են նաև համաշխարհային պարենային շուկաների վերաբերյալ FAO–ի վերջին հաշվետվության մեջ)։
Сельская жизнь весной  - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Արցախում երկու թռչնաբուծական ֆաբրիկա կբացվի
Լրահոս
0