00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ ժողովուրդը կարող է օրակարգ ձևավորել Մինսկի խմբի համանախագահության համար. Սարգսյան

Սարգսյան. Ձևավորվում է շարժում` հանուն նրա, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը
Բաժանորդագրվել
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությանն ու ԼՂՀ կարգավիճակին առնչվող խնդրի հեռանկարին։
Ձևավորվում է շարժում` հանուն նրա, որ ՀՀ Ազգային ժողովը պարտադրված լինի քննարկել և ընդունել մեր առաջարկները, որոնք կապված են արցախյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ նրա` ստեղծված իրավիճակում, երբ ՌԴ–ն հիմնվում է ինքնորոշման իրավունքի վրա ու ճանաչում Դոնբասի երկու հանրապետությունների անկախությունը, շատ ավելի հիմնավոր է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ–ի կազմավորման օրինականությունը և հաստատի, որ վերջինս Ադրբեջանի կազմից դուրս է եկել օրինական ճանապարհով։
Նշենք, որ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ հանդես է եկել «Ի պաշտպանություն Արցախի» վերկուսակցական նախաձեռնությամբ, որի 17 անդամներն օրերս մեկնել էին Արցախ և հիմա սկսում են ստորագրահավաք այն ուղերձի ներքո, որով իրենք դիմել էին ողջ հայությանը Ստեփանակերտից` տեքստի բովանդակությունն էլ համաձայնեցնելով տեղի իշխանությունների հետ։

«Նախ` Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այնուհետև դիմի Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որպեսզի նրանք նույնպես գնան այդ քայլին»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ Ստեփանակերտում տեղի ղեկավարության ու շարքային քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ համոզվել են, որ նրանց գլխավոր խնդիրը կապված է անվտանգության հետ։
«Արցախցիներն իրենց օրինակով հավաստում են, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը, հարատևորեն ապրելու են իրենց հողում և չեն պատրաստվում հեռանալ։ Ցավոք, Հայաստանից քիչ մարդիկ են գնում Արցախ, սակավաթիվ են նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդհանրապես չեն ժամանում Ստեփանակերտ, մինչդեռ դրա կարիքը շատ մեծ է Արցախում»,– ասաց ՀԴԿ նախագահը։
Սարգսյանի կարծիքով` արցախցիները պետք է միշտ վստահ լինեն, որ Հայաստանը կանգնած է իրենց թիկունքին և շարունակելու է պաշտպանել նրանց։ Ըստ նրա` այս տարվա ամռանը կլինի վերջին զորակոչը, ինչից հետո պետք է մտածեն, թե ինչպես են պահպանելու պաշտպանական բանակը։ Սարգսյանի համոզմամբ` ճիշտ չի լինի ամբողջ պատասխանատվությունը թողնել ռուս խաղաղապահների վրա։

«Մենք դիմում ենք ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին` առաջարկելով կազմակերպել լսումներ Արցախի կարգավիճակին առնչվող խնդրի վերաբերյալ։ Մենք դիմում ենք պատգամավորներին` ասելով, որ լսումների արդյունքում կարող է ընդունվել հայտարարություն, որի տեքստը նախապես կներկայացնենք իրենց։ Ստեփանակերտում ընդունված ուղերձը հղելու ենք նաև սփյուռքին, որի կառույցների հետ արդեն իսկ կապ ենք հաստատել, որովհետև շատ կարևոր է ցուցադրել մեր ազգի միասնությունն ու միակամությունը»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Նա վստահ է, որ հայ ժողովուրդը կարող է միասնական դիրքորոշում որդեգրել արցախյան խնդրի վերաբերյալ և դրանով իսկ օրակարգ ձևավորել Մինսկի խմբի համախանագահության համար։
Սարգսյանի դիտարկմամբ` Արցախում ընդունվել են մի քանի կարևոր օրենքներ, այդ թվում` «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքը, ինչն ունի բավականին սկզբունքային նշանակություն։
Ըստ նրա` Արցախում համապետական ընտրությունները պետք է կայանան ԼՂՀ Սահմանադրության համաձայն, բայց այդ մասին ռուսական կողմին պետք է նախապես հայտնել, որովհետև խաղաղապահներն են այս պահին Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։
Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան
Սարգսյանը կարծում է, որ անհրաժեշտ է ավելացնել նրանց լիազորությունները, և եթե մեր դիմումի համաձայն դրան նպաստեն նաև Մինսկի խմբի համանախագահները, ապա հնարավոր կլինի Արցախում ընտրություններ անցկացնել, ինչպես եղել է նախկինում։
ՀԴԿ նախագահի դիտարկմամբ` եթե Հայաստանը կանգնի Արցախի թիկունքին, սփյուռքն էլ ցուցաբերի համակարգված աջակցություն, ուրեմն կստեղծվի ամուր իրավական ու նյութատեխնիկական բազա, ինչպես նաև հիմք կստեղծվի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վերսկսման համար։
Լրահոս
0