https://arm.sputniknews.ru/20220224/zelenskin-hamashkharhajin-arajnordnerin-kvoch-e-arel-putini-dem-patzhamijvocner-kirarel-39043947.html
Զելենսկին համաշխարհային լիդերների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու հարցը
Զելենսկին համաշխարհային լիդերների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու հարցը
Sputnik Արմենիա
Պուտինն այսօր հայտնել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T11:46+0400
2022-02-24T11:46+0400
2022-02-24T12:43+0400
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38950952_0:59:3000:1747_1920x0_80_0_0_edad4213bbc0a63dfe2cd0ed19072dea.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։«Զրուցել եմ Բայդենի, Ջոնսոնի, Շառլ Միշելի, Դուդայի, Նաուսեդայի հետ... Արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին Պուտինի դեմ գործարկել հնարավոր բոլոր պատժամիջոցները, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսել, ագրեսորի համար փակել Ուկրաինայի օդային տարածքը», – ասել է նա։Նա նաև հայտնել է, որ արևմտյան երկրների առաջնորդների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու մասին և պայմանավորվում պաշտպանական ոլորտում աջակցության և Ռուսաստանի համար Ուկրաինայի օդային տարածքը փակելու վերաբերյալ։ Երկրի բնակիչներին Զելենսկին հորդորել է խուճապի չմատնվել։«Դիմում եմ մեր հողում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացու։ Խուճապի չենք մատնվում, անում ենք ամեն բան, ինչը հարկավոր է Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար», – ասել է նա Telegram ալիքի իր ուղերձում։Սա իմ կարիերայի ամենատխուր պահն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է ՌուսաստանինՀիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38950952_83:0:2750:2000_1920x0_80_0_0_7eeeca37989d5f8ef118a04d7778a400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, վլադիմիր զելենսկի
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, վլադիմիր զելենսկի
Զելենսկին համաշխարհային լիդերների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու հարցը
11:46 24.02.2022 (Թարմացված է: 12:43 24.02.2022) Պուտինն այսօր հայտնել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Զրուցել եմ Բայդենի, Ջոնսոնի, Շառլ Միշելի, Դուդայի, Նաուսեդայի հետ... Արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին Պուտինի դեմ գործարկել հնարավոր բոլոր պատժամիջոցները, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսել, ագրեսորի համար փակել Ուկրաինայի օդային տարածքը», – ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ արևմտյան երկրների առաջնորդների հետ բանակցում է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու մասին և պայմանավորվում պաշտպանական ոլորտում աջակցության և Ռուսաստանի համար Ուկրաինայի օդային տարածքը փակելու վերաբերյալ։ Երկրի բնակիչներին Զելենսկին հորդորել է խուճապի չմատնվել։
«Դիմում եմ մեր հողում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացու։ Խուճապի չենք մատնվում, անում ենք ամեն բան, ինչը հարկավոր է Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար», – ասել է նա Telegram ալիքի իր ուղերձում։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը
փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։