https://arm.sputniknews.ru/20220224/sa-im-karieraji-amenatkhur-pahn-e-mak-i-glkhavvor-qartughary-kvochvov-dimel-e-rusastanin-39036372.html
Սա իմ կարիերայի ամենատխուր պահն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Ռուսաստանին
Սա իմ կարիերայի ամենատխուր պահն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Ռուսաստանին
Sputnik Արմենիա
Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով միայն Ուկրաինային ու Ռուսաստանին չէ, որ սպառնում է։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T09:38+0400
2022-02-24T09:38+0400
2022-02-24T09:44+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
կոչ
ուկրաինա
պատերազմ
ամն
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39036816_0:193:2957:1856_1920x0_80_0_0_23f81f0032e9aacf99e5a2d1b5188ba2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Այս հակամարտությանը պետք է վերջ դրվի հիմա»,- ասել է նա։Գուտերեշն իր խոսքն ուղղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով.Անտոնիո Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով սպառնում է ոչ միայն Ուկրաինային ու Ռուսաստանին։ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ` շատ երկրների համար դժվար կլինի վերականգնումը նավթի բարձր գների ու արտահանման դադարեցման պայմաններում։«Սա իմ` գլխավոր քարտուղարի կարիերայի ամենատխուր պահն է», - լրագրողներին ասել է Գուտերեշը։Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
ուկրաինա
ամն
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39036816_112:0:2843:2048_1920x0_80_0_0_41216131eac2c0c578652682145d63fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, կոչ, ուկրաինա, պատերազմ, ամն, ռուսաստան, դոնբաս
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, կոչ, ուկրաինա, պատերազմ, ամն, ռուսաստան, դոնբաս
Սա իմ կարիերայի ամենատխուր պահն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Ռուսաստանին
09:38 24.02.2022 (Թարմացված է: 09:44 24.02.2022) Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով միայն Ուկրաինային ու Ռուսաստանին չէ, որ սպառնում է։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Այս հակամարտությանը պետք է վերջ դրվի հիմա»,- ասել է նա։
Գուտերեշն իր խոսքն ուղղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով.
«Հանուն մարդկության` վերադարձրե՛ք ձեր զորքերը Ռուսաստան, հանուն մարդկության` թույլ մի՛ տվեք, որ դարասկզբից ի վեր ամենավատ պատերազմը սկսվի Եվրոպայում»։
Անտոնիո Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով սպառնում է ոչ միայն Ուկրաինային ու Ռուսաստանին։
«Մենք նույնիսկ չենք կարող կանխատեսել դրա կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հետևանքների վերացումը»,– ասել է պաշտոնյան։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ` շատ երկրների համար դժվար կլինի վերականգնումը նավթի բարձր գների ու արտահանման դադարեցման պայմաններում։
«Սա իմ` գլխավոր քարտուղարի կարիերայի ամենատխուր պահն է», - լրագրողներին ասել է Գուտերեշը։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո
ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։