https://arm.sputniknews.ru/20220224/putiny-hajtararel-e-dvonbasum-hatuk-razmakan-gvortsvoghutjan-masin-u-dimel-ukrainacinerin-39033549.html
Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին
Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին
Sputnik Արմենիա
Պուտինն իր նոր ուղերձում ասել է, որ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու շուրջ համաձայնության գալու Ռուսաստանի փորձերն ապարդյուն են, դաշինքի ընդլայնման հետ կապված իրավիճակը... 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T08:49+0400
2022-02-24T08:49+0400
2022-03-18T18:46+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39037718_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b47d861a79ffd32227e2206c001c831c.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։«Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար:Պուտինի ելույթի հիմնական թեզերը.• Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։• Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։• Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։• Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։• Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»:• Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆՓետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39037718_283:0:1723:1080_1920x0_80_0_0_d6b29b0214dcdf58965bd99b5306f479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, դոնբաս, պատերազմ
Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին
08:49 24.02.2022 (Թարմացված է: 18:46 18.03.2022) Պուտինն իր նոր ուղերձում ասել է, որ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու շուրջ համաձայնության գալու Ռուսաստանի փորձերն ապարդյուն են, դաշինքի ընդլայնման հետ կապված իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր, այլևս չեն կարող լռել ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։
«Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։
ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։
«Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։
Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար:
«Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի ելույթի հիմնական թեզերը.
• Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։
• Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։
• Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։
• Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։
• Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»:
• Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո
ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։