00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է լուծվի բանակցության ճանապարհով. Կալյուրանդը Եղոյանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

© Photo : official site of the Prime Minister of RA Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային (23 փետրվարի, 2022թ). Երևան
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային (23 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։
Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Եղոյանը, որը նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է։

«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ հարցեր, բնականաբար, ԼՂ հակամարտության կոնտեքստում»,– ասաց պատգամավորը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր կլինի ծանոթանալ նաև հանդիպման ամբողջական տեսաձայնագրությանը։

Եղոյանը շնորհակալություն հայտնեց Կալյուրանդին` տարածաշրջանի և Հայաստանի համար կարևոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար։
Եղոյանը հայտնեց, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին` հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում, սակայն մինչ այդ աշխատանքները կշարունակվեն առցանց կամ այլ ձևաչափերում։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն հայտնեց հերթական անգամ ջերմ ընդունելության համար։ Նա հիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ։
«Կարևոր էր այսօր նման հանդիպում ունենալ, քանի որ, համավարակով պայմանավորված, երկար ժամանակ չենք ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հանդիպումներ։ Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին և կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ և անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը։ Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո»,– նշեց Կալյուրանդը։
Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում
Նա շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։ Կալյուրանդը վստահեցրեց, որ իրենք պատրաստվում են կրկնել այդ ամենն այնքան, մինչև վերջին հայը չվերադարձվի Հայաստան։ Խոսել են նաև Արցախի մշակութային ժառանգության մասին, և Կալյուրանդը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը կկարողանա մեկնել տարածաշրջան` հարցին լուծում տալու համար։
Հիշեցնենք, որ Կալյուրանդը փետրվարի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարել, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նա հանդիպել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։
Լրահոս
0