https://arm.sputniknews.ru/20220224/pashtvonatvoghutjunner-hh-zinvats-uzherum-hramanagrer-en-stvoragrvel-39058644.html
Պաշտոնաթողություններ՝ ՀՀ զինված ուժերում. հրամանագրեր են ստորագրվել
Պաշտոնաթողություններ՝ ՀՀ զինված ուժերում. հրամանագրեր են ստորագրվել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T16:04+0400
2022-02-24T16:04+0400
2022-02-24T16:12+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պաշտոն
պաշտոնյա
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/2098/98/20989830_0:85:1600:985_1920x0_80_0_0_c72cca52f2b677df37c092aa831391b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնաթողություններ են եղել ՀՀ զինված ուժերում։Մասնավորապես Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:Մյուս որոշումով Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:Աշխատանքից ազատվել է նաև Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:Մեկ այլ որոշումով Արմեն Առուշանյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետն ազատվել է աշխատանքիցԹե ովքեր կփոխարինեն պաշտոններից ազատվածներին, դեռ հայտնի չէ։ Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։Նշենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ էր նշանակվել 2017 թվականի մայիսի 26–ին։Անդրանիկ Մակարյանը ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 3–ին։Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը, նշանակվել էր 2020 թվականի մարտի 23–ին։Արմեն Առուշանյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում 2021 թվականի օգոստոսի 17–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2098/98/20989830_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2ba699dc2551ec800d855a4accb611b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոն, պաշտոնյա, ազատում
հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոն, պաշտոնյա, ազատում
Պաշտոնաթողություններ՝ ՀՀ զինված ուժերում. հրամանագրեր են ստորագրվել
16:04 24.02.2022 (Թարմացված է: 16:12 24.02.2022) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնաթողություններ են եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես
Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Մյուս որոշումով
Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Աշխատանքից ազատվել է նաև
Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:
Մեկ այլ որոշումով
Արմեն Առուշանյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Թե ովքեր կփոխարինեն պաշտոններից ազատվածներին, դեռ հայտնի չէ։ Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Արտակ Դավթյանը։
Նշենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ էր նշանակվել 2017 թվականի մայիսի 26–ին։
Անդրանիկ Մակարյանը ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 3–ին։
Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը, նշանակվել էր 2020 թվականի մարտի 23–ին։
Արմեն Առուշանյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում 2021 թվականի օգոստոսի 17–ին։