00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծերի բախումից տուժում են փոքրերը. ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա ՀՀ–ն ուկրաինական հարցում

Բալասանյան. Ուկրաինական ճգնաժամն Արևմուտքի իմիջին հսկայական հարված հասցրեց
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին և զուգահեռներ անցկացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ։
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայ–թուրքական գործընթացը նույնպես կենթարկվի որոշակի փոփոխությունների, կարող է անգամ որոշ ժամանակով սառեցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետը կարծում է, որ Հայաստանը չպետք է կտրուկ հայտարարություններ անի և գոնե լռելյայն իր աջակցությունը հայտնի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին` սպասելով, մինչև փոթորիկն անցնի, քանի որ մեծերի բախումից տուժում են փոքրերը։
Ըստ նրա` ուկրաինական ճգնաժամի ֆոնին հարավկովկասյան տարածաշրջանում կտրուկ զարգացումներ չեն լինի, քանի որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային համաձայնագրի կնքումը կապեց Բաքվի ձեռքերը` զրկելով նրան Արցախում կամ հայ–ադրբեջանական սահմանին սադրանքներ անելու հնարավորությունից, ինչպես նաև փորձ արվեց Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից։

«Ուկրաինական ճգնաժամը նաև Արևմուտքի իմիջին հսկայական հարված հասցրեց և աշխարհը հերթական անգամ համոզվեց, որ Արևմուտքը վստահելի գործընկեր չէ, էլ ուր մնաց թե դաշնակից կամ ռազմավարական գործընկեր։ Ուկրաինային այդքան զենք տալով և թևերի տակ ձմերուկ դնելով` Արևմուտքը վերջին պահին հետ քաշվեց և Ուկրաինային միայնակ թողեց ռուսական հսկայական բանակի դեմ։ Արդեն 12 ժամ է անցել ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից և ռուսական բանակն արդեն Կիևի մատույցներում է, ինչը խոսում է այն մասին, որ ուկրաինական բանակը բարոյալքվեց` չկարողանալով արժանի դիմադրություն ցույց տալ»,– ասաց միջազգայնագետը։

Բալասանյանի կարծիքով` աշխարհաքաղաքական վերաձևավորումների արդյունքում հնարավոր է տեսնենք ավելի փոքր տարածքով, բայց պրոռուսական իշխանությամբ Ուկրաինա, որը կհայտարարվի որպես ապառազմականացված ու չեզոք գոտի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում, ըստ Բալասանյանի, կլինի վերադարձ դեպի 1997 թվականի եվրոպական խարտիա, քանի որ ՆԱՏՕ–ի անդամ արևելաեվրոպական երկրները լրջորեն կմտածեն իրենց տարածքներում ամերիկյան հակաօդային պաշտպանության բաղադրիչներ տեղադրելու կմասին` ակնհայտորեն տեսնելով, թե ինչպես ամբողջ Ուկրաինան հաշված ժամերի ընթացքում մնաց առանց ՀՕՊ միջոցների։
«Ուկրաինական դեպքերի արդյունքում ավելի արագացավ միութենական պետություն ստեղծելու գործընթացը։ Համարենք դա դաշինք, թե մեկ պետություն` ակնհայտ է, որ այսօր արդեն հետխորհրդային տարածքում ստեղծվելու է այդ պետությունը, որին կարող են անդամագրվել այնպիսի երկրներ, որոնք չեն գտնվում հետխորհրդային տարածքում։ Նոր դաշինքն անշուշտ կունենա հակաարևմտյան ուղղվածություն»,– ասաց միջազգայնագետը։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում 83 ռազմական օբյեկտներ են ոչնչացրել
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Լրահոս
0