https://arm.sputniknews.ru/20220224/inchu-e-chinastanin-dzerntu-e-ajs-paterazmy-qaghaqagety-ukrainajum-steghtsvats-vitshaki-masin-39075704.html
«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ
«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի` Ուկրաինայում սկսած գործողության վերաբերյալ։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T20:05+0400
2022-02-24T20:05+0400
2022-02-24T20:41+0400
պոդկաստ
ռադիո
չինաստան
ռուսաստան
ամն
նատօ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39072476_0:0:1601:901_1920x0_80_0_0_087999d7ad75f18a86a6461f50642f2e.jpg
«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ
Sputnik Արմենիա
«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ
Չինաստանը սատարում է Ռուսաստանին, այնտեղ հստակ հասկանում են, որ եթե Ռուսաստանը պարտվի, ապա հետագայում ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ն շրջվելու են Չինաստանի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը` խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։Մեկնաբանելով Չինաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը` Սահակյանը նշեց, որ Չինաստանի ղեկավարությունը փորձում է դիվանագիտորեն արտահայտվել, բայց մյուս կողմից էլ Չինաստանը հստակ մեղադրում է ԱՄՆ–ին, նշում է, որ ԱՄՆ–ն հրահրեց պատերազմը։Սահակյանը նաև նշեց, որ Չինաստանը 2013թ-ից հետո արդեն ավելի ակտիվ է գործում, դարձել է գերտերություն և այսօր պետք է պաշտպանի իր համար կարևոր երկրի` Ռուսաստանի շահերը, ում հետ ստեղծում է, այսպես կոչված, արևելյան բևեռը և հենց իր համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը պարտվող կողմ չլինի։Քաղաքական գիտությունների թեկնածուն նաև հավելեց, որ մյուս կողմից էլ Չինաստանին ձեռնտու է Ուկրաինայում իրավիճակի չափավոր լարումը, քանի որ ԱՄՆ–ն իր ամբողջ ուշադրությունն ու միջոցները կենտրոնացնում է Ուկրիանայում, և այս դեպքում Չինաստանը հնարավորություն է ստանում ավելի ազատ գործել Հարավչինական ծովում, ինչպես նաև ավելի կոշտ քաղաքականություն վարել Թայվանի հարցում։Շոյգուն պահանջել է հարգել ուկրաինացի զինվորականներին․հանձնվողներին կվերադարձնեն տունՀիշեցնենք, փետրվարի 24-ի առավոտյան, Ռուսաստանի` Դոնբասում սկսած հատուկ գործողությունից հետո, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին հայտարարել էր, որ Չինաստանը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, Ռուսաստանը ինքնուրույն կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից։
չինաստան
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39072476_31:0:1426:1046_1920x0_80_0_0_ed9a5c49e947da7014fe4cd002aebd31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան ռուսաստան քաղաքագետ
չինաստան ռուսաստան քաղաքագետ
«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ
20:05 24.02.2022 (Թարմացված է: 20:41 24.02.2022) Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի` Ուկրաինայում սկսած գործողության վերաբերյալ։
Չինաստանը սատարում է Ռուսաստանին, այնտեղ հստակ հասկանում են, որ եթե Ռուսաստանը պարտվի, ապա հետագայում ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ն շրջվելու են Չինաստանի ուղղությամբ։
Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը` խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։
Մեկնաբանելով Չինաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը` Սահակյանը նշեց, որ Չինաստանի ղեկավարությունը փորձում է դիվանագիտորեն արտահայտվել, բայց մյուս կողմից էլ Չինաստանը հստակ մեղադրում է ԱՄՆ–ին, նշում է, որ ԱՄՆ–ն հրահրեց պատերազմը։
«Չինաստանը նաև հստակ դատապարտում է միակողմանի պատժամիջոցները, որոնք ԱՄՆ–ն փորձում է Ռուսաստանի դեմ կիրառել։ Ընդհանուր առմամբ, ինչքան էլ Չինաստանը դիվանագիտորեն արտահայտվի, պարզից էլ պարզ է` Չինաստանը սատարում է Ռուսաստանին, այս գործընթացը նոր չէ սկսվել, այլ տարիներ առաջ»,–մանրամասնեց քաղաքագետը։
Սահակյանը նաև նշեց, որ Չինաստանը 2013թ-ից հետո արդեն ավելի ակտիվ է գործում, դարձել է գերտերություն և այսօր պետք է պաշտպանի իր համար կարևոր երկրի` Ռուսաստանի շահերը, ում հետ ստեղծում է, այսպես կոչված, արևելյան բևեռը և հենց իր համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը պարտվող կողմ չլինի։
Քաղաքական գիտությունների թեկնածուն նաև հավելեց, որ մյուս կողմից էլ Չինաստանին ձեռնտու է Ուկրաինայում իրավիճակի չափավոր լարումը, քանի որ ԱՄՆ–ն իր ամբողջ ուշադրությունն ու միջոցները կենտրոնացնում է Ուկրիանայում, և այս դեպքում Չինաստանը հնարավորություն է ստանում ավելի ազատ գործել Հարավչինական ծովում, ինչպես նաև ավելի կոշտ քաղաքականություն վարել Թայվանի հարցում։
Հիշեցնենք, փետրվարի 24-ի առավոտյան, Ռուսաստանի` Դոնբասում սկսած հատուկ գործողությունից հետո, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին հայտարարել էր, որ Չինաստանը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, Ռուսաստանը ինքնուրույն կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից։