Հայ մարզիկները Թուրքիայից վերադարձել են հինգ մեդալով. լուսանկարներ
17:52 24.02.2022 (Թարմացված է: 19:00 24.02.2022)
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak BrutyanԹաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնություն
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak Brutyan
Բաժանորդագրվել
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 650 մարզիկ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Փետրվարի 13-21–ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Թաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադարձել են հինգ մեդալով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը։
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak BrutyanԹաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնություն
Թաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնություն
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak Brutyan
Նշենք, որ Թաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 40 երկրների տարբեր տարիքային խմբերի 650 մարզիկներ, այդ թվում Հայաստանի ինը պատվիրակներ։
Եվրոպայի հերթական առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Գոռ Նազարյանը (60 կգ, մեծահասկաների խումբ), Նարեկ Խաչիկյանը (57կգ, մինչև 23 տարեկանների տարիքային խումբ), Միխայիլ Կարապետյանը (51 կգ), ինչպես նաև արցախցիներ Դավիթ Հայրապետյանը (71 կգ, մինչև 23 տարեկանների տարիքային խումբ) և Ալբերտ Մանգասարյանը (38կգ, մինչև 15 տարեկանների տարիքային խումբ)։
Ընդ որում` Նազարյանն ու Հայրապետյանն իրենց քաշային կարգերում առավելության են հասել մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդների նկատմամբ։
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` տղաներին ավելի բարձր տեղ գրավելու հարցում խանգարել է փորձի պակասը, և եթե նրանք մրցաշարից առաջ հնարավորություն ունենային ուսումնամարզական հավաք անցկացնել Չեչնիայում կամ Դաղստանում, ապա ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրեին։
Բրուտյանը ևս մեկ անգամ շեշտեց այն հանգամանքը, որ եթե պետությունը Հայաստանի թաիլանդական բռնցքամարտի ֆեդերացիային ցուցաբերի համարժեք աջակցություն` արդյունքն ավելի մեծ կլինի։
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak BrutyanԹաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնություն
Թաիլանդական բռնցքամարտի (մուայթայ) Եվրոպայի առաջնություն
© Photo : provided by President of the Thai Boxing Federation of Armenia Artak Brutyan
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ հայ մարզիկները վերոհիշյալ մրցաշարում ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ չեն գոտեմարտել, բայց եթե վիճակահանությունը նրանց նման հնարավորություն ընձեռեր, ապա միանշանակ կպայքարեին հաղթանակի համար։
Նա ընդգծեց նաև ստամբուլահայերի աջակցությունը, որոնք դեռ օդանավակայանում դիմավորեցին հայ մարզիկներին և իրենց ներկայությամբ զորակցեցին ամբողջ մրցաշարի ընթացքում։