https://arm.sputniknews.ru/20220224/flyone-armenia-n-sksum-e-erevan-moskva-erevan-ertughov-kanonavor-ughigh-chvertery-39060102.html
Flyone Armenia-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը
Flyone Armenia-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը
Sputnik Արմենիա
Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T16:24+0400
2022-02-24T16:24+0400
2022-02-24T16:26+0400
«flyone armenia» ավիաընկերություն
չվերթ
ինքնաթիռ
հայաստան
ռուսաստան
երևան
մոսկվա
«վնուկովո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223835_0:150:1600:1050_1920x0_80_0_0_2e2acaab90da893df75aba7f4241e6f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FlyՕne Armenia ավիաընկերությունը սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Տեղեկությունը հայտնում է FlyՕne Armenia ավիաընկերությունը` հավելելով, որ չվերթերը տեղի կունենան մարտի 1-ից։Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Երևան-Մոսկվա-Երևան չվերթերն իրականացվում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումովՀիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ինքնաթիռներն ունեն HEPA օդային զտիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: Flyone-ը գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում:
երևան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223835_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2986062890f67e1efb9c31a3672a6357.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, ինքնաթիռ, հայաստան, ռուսաստան, երևան, մոսկվա, «վնուկովո»
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, ինքնաթիռ, հայաստան, ռուսաստան, երևան, մոսկվա, «վնուկովո»
Flyone Armenia-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը
16:24 24.02.2022 (Թարմացված է: 16:26 24.02.2022) Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FlyՕne Armenia ավիաընկերությունը սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Տեղեկությունը հայտնում է FlyՕne Armenia ավիաընկերությունը` հավելելով, որ չվերթերը տեղի կունենան մարտի 1-ից։
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ինքնաթիռներն ունեն HEPA օդային զտիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: Flyone-ը գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում: