https://arm.sputniknews.ru/20220224/eahk-araqelutjan-andamnerin-kevakuacnen-ukrainajic-39080870.html
ԵԱՀԿ առաքելության անդամներին կէվակուացնեն Ուկրաինայից
ԵԱՀԿ առաքելության անդամներին կէվակուացնեն Ուկրաինայից
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հնարավորինս շտապ պետք է Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T22:33+0400
2022-02-24T22:33+0400
2022-02-24T22:34+0400
եահկ
հելգա շմիդտ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1024/28/10242869_0:0:1600:901_1920x0_80_0_0_6c71ee82587cdf4ac95e9cee94fc3ede.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ որոշել են հնարավորինս շտապ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին, գրում է ՌԻԱ Նովոստին։Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1024/28/10242869_176:0:1600:1068_1920x0_80_0_0_f7f30415d8610deceb7baa9e26e1163e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, հելգա շմիդտ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
եահկ, հելգա շմիդտ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ԵԱՀԿ առաքելության անդամներին կէվակուացնեն Ուկրաինայից
22:33 24.02.2022 (Թարմացված է: 22:34 24.02.2022) ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հնարավորինս շտապ պետք է Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ որոշել են հնարավորինս շտապ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին, գրում է
ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով և անվտանգության վատթարացող իրավիճակով պայմանավորված, գործող նախագահի հետ համաձայնեցնելով, որոշել եմ որքան հնարավոր է շուտ ժամանակավորապես Ուկրաինայից տարհանել միջազգային առաքելության բոլոր անդամներին», - ասվում է Շմիդի հայտարարության մեջ։
Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։