00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքն արձագանքել է Դոնբասում ռազմական գործողության մասին` Պուտինի հայտարարությանը

© Sputnik / Ilia Pitalev / Անցնել մեդիապահոցԴոնեցկ
Դոնեցկ - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն խոստացել է պաշտպանել Ուկրաինային ու պատասխանատվության կանչել Ռուսաստանին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արևմուտքը դատապարտող հայտարարություններ է արել ` կապված Դոնբասում ՌԴ հատուկ գործողությունների հետ։ Տարբեր երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ պահանջել են դադարեցնել մարտական գործողությունները.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի «հարձակմանը», և աշխարհը Մոսկվային պատասխանատվության կկանչի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն խնդրել է համաշխարհային առաջնորդներին կոչ անել հստակ արտահայտվել և աջակցել Ուկրաինայի ժողովրդին:
«Վաղը ես կհանդիպեմ G7 երկրների ղեկավարների հետ, իսկ Միացյալ Նահանգները մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին կոշտ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ» -Սպիտակ տան հայտարարության համաձայն ասել է Բայդենը:
Լոնդոնն աջակցել է ԱՄՆ-ի կոչին։
Միացյալ Նահանգների նախագահն այսօր դիմելու է ԱՄՆ ժողովրդին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ուղերձով։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Պուտինը պատերազմ է հայտարարել իր երկրին։
Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունն ու դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։
Ֆրանսիան հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Դոնբասում Ռուսաստանի գործողության մեկնարկը։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև կառաջարկեն՝ Դոնբասում Ռուսաստանի գործողությունների հետ կապված։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ եկել է կազմակերպության ղեկավարի` իր կարիերայի ամենատխուր պահը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը դատապարտել է Դոնբասում ՌԴ–ի գործողությունը` որպես միջազգային իրավունքի խախտում և վտանգ Եվրատլանտյան անվտանգությանը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությանը սպասվում են նոր լուրջ պատժամիջոցներ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս է հայտնել, որ Ուկրաինան կդիմադրի։ «Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը Մեծ Բրիտանիայում մեր բոլորի մտքում են այս մութ ժամանակներում», - ասել է Ջոնսոնն իր հայտարարության մեջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա» միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել։
«Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և մութ օր՝ Եվրոպայի համար»,- ասել է նա։ Կանցլերը համերաշխություն է հայտնում Ուկրաինային ու ուկրաինացիներին` միաժամանակ Ռուսաստանից պահանջելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը»։
Շոլցն ասել է, որ Գերմանիան G7-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում սերտորեն համաձայնեցնում է ստեղծված իրավիճակիշուրջ իր գործողությունները:
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Լրահոս
0