https://arm.sputniknews.ru/20220224/alievi-ajcic-hetvo-hh-pashtpanutjan-nakharari-ajcy-mvoskva-ogtakar-klini-qaghaqaget-39076859.html
Ալիևի այցից հետո ՀՀ պաշտպանության նախարարի այցը Մոսկվա օգտակար կլինի․ քաղաքագետ
Ալիևի այցից հետո ՀՀ պաշտպանության նախարարի այցը Մոսկվա օգտակար կլինի․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցը: 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T22:11+0400
2022-02-24T22:11+0400
2022-02-24T22:11+0400
սերգեյ մարկեդոնով
ուկրաինա
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551183_0:0:1600:901_1920x0_80_0_0_c96f2ab14e9fd48c6d67a6618bb85c2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ռուսաստան կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման սպասվող գործընթացը: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։Հայտնել էինք, որ փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցով Ռուսաստան է մեկնել:Մարկեդոնովը նշեց, որ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայ նախարարը կփորձի «տեղում» ուսումնասիրել իրավիճակը Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ընթացքում։ Այդ պաշտոնյաները կարող են նրան ոչ հրապարակային տեղեկատվություն տրամադրել:Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող Երևանից աջակցություն ակնկալել, ապա Ռուսաստանն արդեն դիմել է Հայաստանին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։Նրա կարծիքով՝ Պապիկյանի համար այդ այցը նույնիսկ ավելի հետաքրքիր է, եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման առաջիկա գործընթացը:«Դե, Ալիևի այցից հետո էլ Հայաստանի պաշտպանության նախարարի այցն անօգուտ չէ», - նշեց քաղաքագետը: Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային կարող է լինել քաղաքական, բարոյական, բայց ոչ ավելինԲացի այդ, Մարկեդոնովի կարծիքով, այդ այցի ընթացքում որոշակի «տնային պատրաստություններ» կարվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի համատեքստում։Ինչ վերաբերում է ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի ճանաչման հարցին, ապա «սպասելու» դիրքորոշումը բնորոշ կլինի հետխորհրդային շատ երկրների համար: Նա կարծում է, որ դրանք կսպասեն, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում։Նա նշեց, որ Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։ Հաշվի առնելով տնտեսական կապերը՝ դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա։Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին ու Բաքվին սահմանազատման ու սահմանագծման հարցում:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551183_102:0:1523:1066_1920x0_80_0_0_e8d46e867774273daeb853c90ebced17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ մարկեդոնով, ուկրաինա, ռուսաստան, հայաստան
սերգեյ մարկեդոնով, ուկրաինա, ռուսաստան, հայաստան
Ալիևի այցից հետո ՀՀ պաշտպանության նախարարի այցը Մոսկվա օգտակար կլինի․ քաղաքագետ
Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ռուսաստան կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման սպասվող գործընթացը: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նման կարծիք է հայտնել
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հայտնել էինք, որ փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցով Ռուսաստան է մեկնել:
Մարկեդոնովը նշեց, որ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայ նախարարը կփորձի «տեղում» ուսումնասիրել իրավիճակը Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ընթացքում։ Այդ պաշտոնյաները կարող են նրան ոչ հրապարակային տեղեկատվություն տրամադրել:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող Երևանից աջակցություն ակնկալել, ապա Ռուսաստանն արդեն դիմել է Հայաստանին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։
«Կարծում եմ, որ Երևանին էլ է հետաքրքիր որոշակի չափով ապավինել Ռուսաստանի աջակցությանը, այսինքն՝ դրանք փոխադարձ բաներ են։ Եվ այստեղ կշեռքի վրա շատ բան է դրված։ Մի կողմից Երևանը կարող է ասել, որ դա մեր պատերազմը չէ, և մենք այնտեղ, կարծես թե, անելիք չունենք։ Բայց չեմ կարծում, որ նման տրամաբանությունը կգերիշխի», - կարծում է ռուս քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Պապիկյանի համար այդ այցը նույնիսկ ավելի հետաքրքիր է, եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման առաջիկա գործընթացը:
«Դե, Ալիևի այցից հետո էլ Հայաստանի պաշտպանության նախարարի այցն անօգուտ չէ», - նշեց քաղաքագետը:
Բացի այդ, Մարկեդոնովի կարծիքով, այդ այցի ընթացքում որոշակի «տնային պատրաստություններ» կարվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի համատեքստում։
Ինչ վերաբերում է ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի ճանաչման հարցին, ապա «սպասելու» դիրքորոշումը բնորոշ կլինի հետխորհրդային շատ երկրների համար: Նա կարծում է, որ դրանք կսպասեն, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում։
«Եթե հատուկ գործողությունը արագ անցնի, դա մեկ սցենար է, իսկ եթե ձգձգվի կամ շատ ձգձգվի, դա երկու այլ սցենար է», – ասաց Մարկեդոնովը:
Նա նշեց, որ Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։ Հաշվի առնելով տնտեսական կապերը՝ դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին ու Բաքվին սահմանազատման ու սահմանագծման հարցում: