https://arm.sputniknews.ru/20220224/alen-simvonjany-mi-sharq-nshanakumner-e-arel-hh-zinvats-uzherum-39062844.html
Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել ՀՀ զինված ուժերում
Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել ՀՀ զինված ուժերում
Sputnik Արմենիա
Նշանակումներն արվել են` հաշվի առնելով ՀՀ վարչապետի առաջարկությունները։ 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T17:02+0400
2022-02-24T17:02+0400
2022-02-24T17:04+0400
բանակ
նշանակում
ալեն սիմոնյան
նախագահ
զինված ուժեր
հհ զու գլխավոր շտաբ
արտակ դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37494559_0:105:1500:949_1920x0_80_0_0_1eaa402716460a6b221d76639c279ca2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք նշանակումներ են եղել ՀՀ զինված ուժերում։Մասնավորապես`Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ էին եղել ՀՀ զինված ուժերում։Մասնավորապես` Արմեն Հարությունյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:Անդրանիկ Մակարյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:Արթուր Պողոսյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:Արմեն Առուշանյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37494559_48:0:1453:1054_1920x0_80_0_0_64620f7d6d11ec1d1bfc5390156bef7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, նշանակում, ալեն սիմոնյան, նախագահ, զինված ուժեր, հհ զու գլխավոր շտաբ, արտակ դավթյան
բանակ, նշանակում, ալեն սիմոնյան, նախագահ, զինված ուժեր, հհ զու գլխավոր շտաբ, արտակ դավթյան
Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել ՀՀ զինված ուժերում
17:02 24.02.2022 (Թարմացված է: 17:04 24.02.2022) Նշանակումներն արվել են` հաշվի առնելով ՀՀ վարչապետի առաջարկությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք նշանակումներ են եղել ՀՀ զինված ուժերում։
Գոռ Նիկոյանը,
նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Վաչագան Ներսեսյանը
նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Սերյոժա Ստեփանյանը
նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը
նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Բագրատ Մաթևոսյանը
նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արայիկ Մինասյանը
նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ էին եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես` Արմեն Հարությունյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Անդրանիկ Մակարյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Արմեն Առուշանյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Հավելենք, որ այսօր
աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։