00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանն ընդունել է Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը (24 փետրվարի, 2022թ). Երևան
ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը (24 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահականից հայտնել են, թե ինչ հարցեր են քննարկել Սիմոնյանն ու Կալյուրանդը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։

Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։
Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հիշեցնենք, որ Կալյուրանդը փետրվարի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարել, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նա հանդիպել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։
Իսկ այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։
Լրահոս
0