00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

23 մեդալ` Եվրոպայի և աշխարհի առաջնություններում. Գրեփլինգը հաստատվում է Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsԳրեփլինգի ֆեդերացիայի նախագահի և գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը (24 փոտրվարի, 2022թ). Երևան
Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահի և գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը (24 փոտրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Բաժանորդագրվել
20–րդ դարի 90–ական թվականներին հիմնված մարզաձևը, որը ստացավ Գրեփլինգ անունը, Հայաստանում հիմնվեց մեկ տարի առաջ։ Ըմբշամարտային ուղղվածություն ունեցող մարզաձևում հայ մարզիկները կարճ ժամանակահատվածում միջազգային մրցումներում նվաճեցին 23 մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը գտնում է, որ Հայաստանում ընդամենը մեկ տարի առաջ հաստատված այս մարզաձևում հայերը կարող են հասնել մեծ հաջողությունների։
Նա ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում ամփոփեցին ֆեդերացիայի գործունեության մեկ տարին։

Դժվար է պատկերացնել, որ 1 տարվա ընթացքում հնարավոր է միջազգային ճանաչման հասնել։ Բայց գրեփլինգի հայ մարզիկները կարողացան դա անել։ Եվրոպայի և աշխարհի տարիքային տարբեր առաջնություններում մերոնք նվաճեցին 23 մեդալ։ Գրեփլինգը, որը իր մեջ պարունակում է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի, ինչպես նաև սամբոյի և ձյուդոյի տարրեր, անմիջապես վերելք ապրեց Հայաստանում։

«Մենք իսկզբանե նպատակ ենք դրել բարձր արդյունքներ ապահովել գրեփլինգում, քանի որ Հայաստանում հենակետային համարվող հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները դա անում են իրենց մարզաձևերում։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև հայ սամբիստների ու ձյուդոիստների հաջողությունները, ապա լիարժեք հիմքեր ունենք շատ առաջ գնալու և նոր բարձրունքների հասնելու համար»,– նշեց Սարգիս Բազինյանը։
© Sputnik / Asatur YesayantsԳրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան
Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան
Նկատենք, որ բացի վերը նշված ըմբշամարտի ձևերից, գրեփլինգում օգտագործվում են նաև ջիու–ջիթսուի տարրեր։ Մի խոսքով` ըմբշամարտի տարբեր ձևերի միքս հանդիսացող այս մարզաձևն արդեն իսկ դարձել է համաշխարհային ըմբշամարտի ընտանիքի լիարժեք անդամ։
«Շատ կարևոր է, որ մեզ աջակցում են ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան ու ԿԳՄՍ–ն։ Մենք չենք ուզում բեռ դառնալ պետության ուսերին ու գումար պահանջել ֆեդերացիայի գործունությունն ապահովելու համար։ Աշխատում ենք հովանավորների ու ներդնողների հետ։ Մեկ տարվա ընթացքում տարբեր կարգի մրցաշարերի մասնակցելու ու մարզագույք ապահովելու համար ծախսվել է 53 մլն դրամ։ Բայց դրանք պետության գումարները չեն։ Եթե ՀՀ կառավարությունը գումար հատկացնի ֆեդերացիային, ապա իհարկե դեմ չենք լինի այն ընդունել։ Բայց դա ինքնանպատակ չէ։ Մենք ուզում ենք մարզաձև զարգացնել ու մեր հաջողությունների միջոցով աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնել հայ մարզիկների ուժն ու կամքը»,– նշեց Վլադիմիր Հովհաննիսյանը։
© Asatur YesayantsԳրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան
Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2022
Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ (24 փոտրվարի, 2022թ). Երևան
Վերջերս գրեփլինգի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաջողության հասած Մայիս Ներսիսյանը ստացավ միջազգային կարգի սպորտի վարպետ կոչում։ Գրեփլինգի ֆեդերացիայում գտնում են, որ դա նոր խթան կհանդիսանա մարզաձևի մյուս ներկայացուցիչների համար։ «Շատ կարևոր է մեզ համար նաև հոգեբանական աջակցությունը, որը կա Հայաստանում։ Գրեփլինգի մարզիկներն արդեն իրավունք են վաստակել ստանալ մարզական կոչումներ իրենց հաջողությունների համար», – հավելեց Սարգիս Բազինյանը։
Ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր քարտուղարը նշեցին, որ ունենք շատ լավ մարզիչներ, որոնք համապատասխանում են գրեփլինգի պահանջներին։ Հայ մարզիկները ստանում են փորձ ու հղկում վարպետությունը ջիու–ջիթսույի ու մյուս ըմբշամարային մարզաձևերի հմուտ մասնագետների հետ աշխատելով։ Ֆեդերացիայի ղեկավարները վստահ են, որ նման մոտեցմամբ կհասնեն նոր հաջողությունների։
Լրահոս
0