00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեդիի ջրամբարի շինարարությունը կավարտվի տարեվերջին. մեկնարկում է ևս 7 ջրամբարի կառուցումը

© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Բաժանորդագրվել
Նախագծման ընթացքում դիտարկվում է նաև ջրամբարների հոսքերի վրա ՀԷԿ–եր կառուցելու նպատակահարմարությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վեդու ջրամբարի շինարարությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ, նախատեսվում է ավարտել մինչև 2022թ–ի տարեվերջ։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Պատվարի կառուցման հիմնական աշխատանքները շուրջ 80 տոկոսով իրականացված են»,– ասաց Սանոսյանը` հիշեցնելով, որ նախապես շինարարության ավարտը նախանշված էր 2021թ–ի մարտին, բայց 2020թ–ի համավարակի ու պատերազմի պատճառով ժամկետը վերանայվել է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ խոստացված ևս 15 փոքր ջրամբարների կառուցման ծրագրերի ուղղությամբ արդեն որոշակի քայլեր կատարվում են։
«Սկսում ենք դիտարկումները, թե որտեղ կարելի է ջրամբարներ կառուցել։ Մասնագիտական աշխատանքներից հետո, երբ որ հաստատվում է տարածքը, արդեն սկսում ենք նախագծման աշխատանքերը»,– ասաց նա։
Ինչպես լուծել ոռոգման խնդիրը` ջուրը չնվիրելով թուրք հարևաններին. պարզաբանում է մասնագետը
Փաշինյանը հայտնեց նաև, որ 2022թ–ի պետբյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվել Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման համար։
«Նախագծման աշխատանքների ընթացքում մենք դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները նաև էներգետիկ պոտենցիալ ունենալ։ Այսինքն` ջրամբարների հոսքերի վրա ՀԷԿ–եր տեղադրելու նպատակահարմարությունը»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Վեդիի ջրամբարը կառուցվում է 394.4 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով։
Լրահոս
0