https://arm.sputniknews.ru/20220223/vat-lur-unem-adrbejani-ishkhanutjunneri-hamar-tatvojany-ir-hetaga-tsragreri-masin-39004036.html
«Վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար». Թաթոյանը` իր հետագա ծրագրերի մասին
«Վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար». Թաթոյանը` իր հետագա ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչ է անում ադրբեջանցիներին այդքան էլ չուրախանալ իր լիազորությունների ավարտով, քանի որ չի դադարեցնելու հանրային գործունեությունը։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T12:42+0400
2022-02-23T12:42+0400
2022-02-23T12:45+0400
հհ միպ
արման թաթոյան
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944405_0:84:1600:984_1920x0_80_0_0_2093711157bb0a5c4533ad0f3209558f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, իրեն չի տեսնում պետական համակարգում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում։Թաթոյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում չի կարող իրեն այնքան ճոխություն թույլ տալ ու անտեսել Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքները, բացի այդ ուրախացնել Ադրբեջանին ու հրաժարվել հանրային գործունեությունից։ՀՀ ՄԻՊ–ն ընդգծեց, որ իր հետագա աշխատանքը ներառելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միաժամանակ նա հավելեց, որ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկներ չի ստացել, իսկ ստանալու դեպքում կհրաժարվի։«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացա, բայց այնքան կտրուկ մերժեցի, որ կարծում եմ՝ փոխանցեցին նաև մյուս գործընկերներին։ Ես հարգում եմ բոլորին, բայց իմ աշխատանքը լինելու է հանրային»,- եզրափակեց Թաթոյանը։Չհամարձակվե՛ք ՄԻՊ գրասենյակի հանդեպ ոտնձգություն անել. Թաթոյանը` արդարադատության նախարարինՆշենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրանում է նրա լիազորությունների ժամկետը։«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944405_89:0:1512:1067_1920x0_80_0_0_98485bb3bb33351b88885cbd3b774930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական համակարգ թաթոյանը ծրագրեր
պետական համակարգ թաթոյանը ծրագրեր
«Վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար». Թաթոյանը` իր հետագա ծրագրերի մասին
12:42 23.02.2022 (Թարմացված է: 12:45 23.02.2022) ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչ է անում ադրբեջանցիներին այդքան էլ չուրախանալ իր լիազորությունների ավարտով, քանի որ չի դադարեցնելու հանրային գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, իրեն չի տեսնում պետական համակարգում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում։
«Ես իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Եվ ես շատ վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար, ես գիտեմ, որ նրանք հետևում են և եթե իրենց պատվիրակները դեռ այստեղ են, թող իշխանություններին փոխանցեն, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը, հատկապես Ադրբեջանի խախտումների մասով։ Շարունակելու են նրանց պատերազմական հանցանքները վեր հանել։ Այս առումով շատ ուրախանալու տեղ չունեն»,-ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում չի կարող իրեն այնքան ճոխություն թույլ տալ ու անտեսել Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքները, բացի այդ ուրախացնել Ադրբեջանին ու հրաժարվել հանրային գործունեությունից։
ՀՀ ՄԻՊ–ն ընդգծեց, որ իր հետագա աշխատանքը ներառելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միաժամանակ նա հավելեց, որ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկներ չի ստացել, իսկ ստանալու դեպքում կհրաժարվի։
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացա, բայց այնքան կտրուկ մերժեցի, որ կարծում եմ՝ փոխանցեցին նաև մյուս գործընկերներին։ Ես հարգում եմ բոլորին, բայց իմ աշխատանքը լինելու է հանրային»,- եզրափակեց Թաթոյանը։
Նշենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրանում է նրա լիազորությունների ժամկետը։
«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։