https://arm.sputniknews.ru/20220223/turqian-chi-paki-drnery-ete-hajastany-erdoghani-hajtararutjuny-39014121.html
Թուրքիան չի փակի դռները, եթե Հայաստանը... Էրդողանի հայտարարությունը
Թուրքիան չի փակի դռները, եթե Հայաստանը... Էրդողանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ճանապարհին։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T16:18+0400
2022-02-23T16:18+0400
2022-02-23T17:13+0400
հայաստան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34918504_0:165:1600:1065_1920x0_80_0_0_bc539f40a4b1ac4724d62cd926fa1ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիան չի փակի դռները Հայաստանի համար, եթե Երևանը վճռական է տրամադրված շարունակել հարաբերությունները նորմալացնելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34918504_123:0:1543:1065_1920x0_80_0_0_7f8947e97c8a3cc27dd0350f4e63034b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիան չի փակի դռները, եթե Հայաստանը... Էրդողանի հայտարարությունը
16:18 23.02.2022 (Թարմացված է: 17:13 23.02.2022) Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիան չի փակի դռները Հայաստանի համար, եթե Երևանը վճռական է տրամադրված շարունակել հարաբերությունները նորմալացնելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են
ՌԻԱ Նովոստին։
«Եթե Հայաստանը լի է գործընթացը շարունակելու վճռականությամբ (հարաբերությունները նորմալացնելու-խմբ.), որն սկսվել է հատուկ ներկայացուցիչների կողմից, խոսք լինել անգամ չի կարող դռները փակ պահելու վերաբերյալ»,-ասել է թուրք ղեկավարը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։