https://arm.sputniknews.ru/20220223/sksvel-e-rus-divanagetneri-tarhanumn-ukrainajic-39013783.html
Սկսվել է ռուս դիվանագետների տարհանումն Ուկրաինայից
Սկսվել է ռուս դիվանագետների տարհանումն Ուկրաինայից
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների հասցեին բազմիցս հնչած սպառնալիքների մասին։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T16:06+0400
2022-02-23T16:06+0400
2022-02-23T17:02+0400
ուկրաինա
դիվանագետ
էվակուացիա
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39016689_0:98:2651:1589_1920x0_80_0_0_d9474e2d26b1f5542f6c33c69384d15b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսվել է աշխատողների տարհանումը։ Այս մասին հայտնում է Կիևում Ռուսաստանի դեսպանատունը:Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Ուկրաինայից կտարհանվեն Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները: Դա կապված է դիվանագետների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի բազմաթիվ սպառնալիքների և Կիևի իշխանությունների արձագանքի բացակայության հետ:Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆՓետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39016689_78:0:2574:1872_1920x0_80_0_0_e1c5672b04ae4577b69abcbfb4ac048e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դիվանագետ, էվակուացիա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ուկրաինա, դիվանագետ, էվակուացիա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Սկսվել է ռուս դիվանագետների տարհանումն Ուկրաինայից
16:06 23.02.2022 (Թարմացված է: 17:02 23.02.2022) Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների հասցեին բազմիցս հնչած սպառնալիքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսվել է աշխատողների տարհանումը։ Այս մասին հայտնում է Կիևում Ռուսաստանի դեսպանատունը:
Ավելի վաղ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Ուկրաինայից կտարհանվեն Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները: Դա կապված է դիվանագետների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի բազմաթիվ սպառնալիքների և Կիևի իշխանությունների արձագանքի բացակայության հետ:
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո
ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։