https://arm.sputniknews.ru/20220223/shushii-hrchakagri-harcov-azh-artahert-nisty-hajtararvec-chkajacats-39015666.html
Շուշիի հռչակագրի հարցով ԱԺ արտահերթ նիստը հայտարարվեց չկայացած
Շուշիի հռչակագրի հարցով ԱԺ արտահերթ նիստը հայտարարվեց չկայացած
Sputnik Արմենիա
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման... 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T16:47+0400
2022-02-23T16:47+0400
2022-02-23T16:57+0400
աժ (ազգային ժողով)
բոյկոտ
ընդդիմություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_0:29:1600:929_1920x0_80_0_0_32811f2f31b5ffe67ac60329f5037013.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ–ի նիստը չկայացավ։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` հրապարակելով գրանցված պատգամավորների վերջնական տվյալները։«Գրանցվել է 31 պատգամավոր, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած»,– ասաց նա։Խորհրդարանական ընդդիմության առաջարկով 12։00-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվել էր քվորում չլինելու պատճառով ու հետաձգվել մինչև 16։00-ն։Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմության բացակայությունը նիստից «բոյկոտ» էր որակել` ասելով, որ այդ կերպ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:Երկու երկրների խորհրդարաններն ավելի ուշ վավերացրել են այդ փաստաթուղթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_131:0:1551:1065_1920x0_80_0_0_68a252169d89eef0ad623234cc991496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), բոյկոտ, ընդդիմություն, նիստ
աժ (ազգային ժողով), բոյկոտ, ընդդիմություն, նիստ
Շուշիի հռչակագրի հարցով ԱԺ արտահերթ նիստը հայտարարվեց չկայացած
16:47 23.02.2022 (Թարմացված է: 16:57 23.02.2022) Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ–ի նիստը չկայացավ։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` հրապարակելով գրանցված պատգամավորների վերջնական տվյալները։
«Գրանցվել է 31 պատգամավոր, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած»,– ասաց նա։
Խորհրդարանական ընդդիմության առաջարկով 12։00-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվել էր քվորում չլինելու պատճառով ու հետաձգվել մինչև 16։00-ն։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը պետք է շարունակվեր մինչեւ 16:00-ն, որից հետո քվորում չապահովվելու դեպքում նիստը կհայտարարվեր չկայացած։
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմության
բացակայությունը նիստից «բոյկոտ» էր որակել` ասելով, որ այդ կերպ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրդարաններն ավելի ուշ վավերացրել են այդ փաստաթուղթը։