00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիսկեր կան, ու դրանք անհանգստացնող են. Խաչատուրյանը` ՌԴ–ի դեմ պատժամիջոցների և ՀՀ–ի մասին

© Sputnik / Aram NersesyanԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2022
Բաժանորդագրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով` սպառազինությունների զարգացմանն ուղղված ցանկացած աշխատանք այսօր էլ մեր երկրում իրականացվում է սահմանափակւմների պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու` Արևմուտքի հայտարարությունները Հայաստանի համար մտահոգիչ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։

«Ռիսկեր կան, ու դրանք անհանգստացնող են, որովհետև ի վերջո մեր ու Ռուսաստանի տնտեսության փոխկապակցվածությունը շատ մեծացել է հատկապես վերջին տարիներին։ Եվ ցանկացած պատժամիջոց, որ կկիրառվի Ռուսաստանի նկատմամբ, անմիջականորեն ազդեցություն կունենա նաև մեզ վրա, և մենք դա պետք է հաշվի առնենք»,–ասաց Խաչատուրյանը։

Այդուհանդերձ, պատժամիջոցների ու տարբեր սահմանափակումների ներքո գտնվելը, Վահագն Խաչատուրյանի խոսքով, Հայաստանի համար նոր երևույթ չէ։
«Մենք ունենք 2014թ–ի փորձը, 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի փորձը։ Ի վերջո` հնարավոր սահմանափակումները խնդիրներ կառաջացնեն նաև զուտ մասնագիտական` պաշտպանական ծրագրերի առումով։ Մենք այդ սահմանափակումների մեջ հիմա էլ աշխատում ենք, որոշ խնդիրներ ունենում ենք, բայց փորձում ենք դրանք լուծել հենց մեր նոր մոտեցումների, տեխնոլոգիական ինչ–որ մոտեցումների միջոցով։ Շատ դեպքերում, երբ մենք կարիք ենք ունենում ինչ–որ ապրանքների, չենք կարողանում դրանք ձեռք բերել այն պարզ պատճառով, որ դրանք գտնվում են ինչ–որ պատժամիջոցների տակ»,– ասաց Խաչատուրյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով` սպառազինությունների զարգացմանն ուղղված ցանկացած աշխատանք այսօր էլ մեր երկրում իրականացվում է սահմանափակումների պայմաններում։
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Լրահոս
0