https://arm.sputniknews.ru/20220223/mip-grasenjaky-tatvojani-pashtvonavarman-tarinerin-unecel-e-dimumneri-bvoghvoqneri-sheshtaki-atsh-38998209.html
ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ
ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ
Sputnik Արմենիա
2016 թվականից ի վեր 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը, իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի... 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T11:06+0400
2022-02-23T11:06+0400
2022-02-23T11:24+0400
հհ միպ
արման թաթոյան
հայաստան
բողոք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37021969_0:0:1600:901_1920x0_80_0_0_e462e81aaf8cd4bfc29aa7e9cc14549a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ աճել են ՄԻՊ գրասենյակին դիմող քաղաքացիների բողոքներն ու դիմումները։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման տարիները։«Այս ընթացքում 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը , իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի թիվը»,- ասաց նա։Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ «թեժ գիծն» էականորեն բարելավել ու զարգացել է։ Այս ծառայությունն այսօր միաժամանակ՝ շուրջօրյա սկզբունքով սպասարկում է 3 զանգ։ Այն պարագայում, որ աշխատակիցների աշխատավարձը մնացել է նույնը։ Մարդիկ կարողանում են դիմել նաև Viber և WhatsApp հավելվածներով։Սպանություն, անդամահատում, արգելված զենք. ՄԻՊ–ը պատերազմի նոր փաստեր է ներկայացրելՆշենք, որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրանում է նրա լիազորությունների ժամկետը։«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37021969_153:0:1577:1068_1920x0_80_0_0_93fdd6b80c727621bf7bb7772b123747.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, արման թաթոյան, հայաստան, բողոք
հհ միպ, արման թաթոյան, հայաստան, բողոք
ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ
11:06 23.02.2022 (Թարմացված է: 11:24 23.02.2022) 2016 թվականից ի վեր 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը, իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի թիվը։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ աճել են ՄԻՊ գրասենյակին դիմող քաղաքացիների բողոքներն ու դիմումները։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման տարիները։
Համեմատության համար նա նշեց, որ 2015-թվականին գրասենյակը ստացել է 5214 դիմում-բողոք, 2016-ին՝ 5113, իսկ ահա 2020-ին՝ 14780, 2021-ին արդեն՝ 21 118: ՄԻՊ գրասենյակի «թեժ գծի» զանգերի թիվը նույնպես կտրուկ աճել է, 2015-ին՝ այն եղել է 2086, 2016 թվականին՝ 1876, 2020 թվականին՝ 11735 զանգ, իսկ արդեն 2021 թվականին՝ 14124 զանգ։
«Այս ընթացքում 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը , իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի թիվը»,- ասաց նա։
Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ «թեժ գիծն» էականորեն բարելավել ու զարգացել է։ Այս ծառայությունն այսօր միաժամանակ՝ շուրջօրյա սկզբունքով սպասարկում է 3 զանգ։ Այն պարագայում, որ աշխատակիցների աշխատավարձը մնացել է նույնը։ Մարդիկ կարողանում են դիմել նաև Viber և WhatsApp հավելվածներով։
Նշենք, որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրանում է նրա լիազորությունների ժամկետը։
«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։