https://arm.sputniknews.ru/20220223/metsamasnutjuny-bvojktel-e-azh-nisty-shushii-hrchakagri-qnnarkumn-arkakhvats-e-39008308.html
Մեծամասնությունը բոյկտել է ԱԺ նիստը. «Շուշիի հռչակագրի» քննարկումն առկախված է
Մեծամասնությունը բոյկտել է ԱԺ նիստը. «Շուշիի հռչակագրի» քննարկումն առկախված է
Sputnik Արմենիա
ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 16:00-ը։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T14:04+0400
2022-02-23T14:04+0400
2022-02-23T14:33+0400
շուշի
իլհամ ալիև
ադրբեջան
թուրքիա
աժ (ազգային ժողով)
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25508431_0:83:1600:983_1920x0_80_0_0_4a75183c0764c5237f606b38663c9292.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմության առաջարկով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով։«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը, սակայն, կշարունակվի մինչև 16:00-ը, որից հետո քվորում չապահովվելու դեպքում ԱԺ նիստը կհայտարարվի չանցկացված։Նշենք, որ 12։00-ի դրությամբ նիստին գրանցվել էր 29 պատգամավոր։ Հիշեցնենք` ընդդիմադիր 2 խմբակցություններում 35 պատգամավոր կա, որոնցից 6-ը` «Պատիվ ունեմ»–ում։ՔՊ–ն մեսիջ տվեց Թուրքիային. Թևանյանը` «Շուշիի հռչակագրի» հայտարարությանը չմիանալու մասինՆշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:Նիստերի դահլիճից դուրս, լրագրողների հետ ճեպազույցում, մեկնաբանելով նիստի տապալումը, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդդիմության բացակայությունը նիստից «բոյկոտ» անվանեց` հավելելով, որ ՀՀ ԱԺ–ն պարտավոր էր հայտարարություն ընդունել ու դրանով ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը հակահայկական այդ հռչակագրի նկատմամբ։Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:Երկու երկրների խորհրդարաններն ավելի ուշ վավերացրել են այդ փաստաթուղթը։Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
շուշի
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25508431_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5e590f56ec69e941ba68ce6a34ca467b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշի, իլհամ ալիև, ադրբեջան, թուրքիա, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
շուշի, իլհամ ալիև, ադրբեջան, թուրքիա, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
Մեծամասնությունը բոյկտել է ԱԺ նիստը. «Շուշիի հռչակագրի» քննարկումն առկախված է
14:04 23.02.2022 (Թարմացված է: 14:33 23.02.2022) ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 16:00-ը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմության առաջարկով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը, սակայն, կշարունակվի մինչև 16:00-ը, որից հետո քվորում չապահովվելու դեպքում ԱԺ նիստը կհայտարարվի չանցկացված։
Նշենք, որ 12։00-ի դրությամբ նիստին գրանցվել էր 29 պատգամավոր։ Հիշեցնենք` ընդդիմադիր 2 խմբակցություններում 35 պատգամավոր կա, որոնցից 6-ը` «Պատիվ ունեմ»–ում։
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նիստերի դահլիճից դուրս, լրագրողների հետ ճեպազույցում, մեկնաբանելով նիստի տապալումը, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդդիմության բացակայությունը նիստից «բոյկոտ» անվանեց` հավելելով, որ ՀՀ ԱԺ–ն պարտավոր էր հայտարարություն ընդունել ու դրանով ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը հակահայկական այդ հռչակագրի նկատմամբ։
«Սրանով քաղաքական մեծամասնությունն առանց որևէ լուրջ փաստարկի բոյկոտեց, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս նախագծին։ Քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրդարաններն ավելի ուշ վավերացրել են այդ փաստաթուղթը։