https://arm.sputniknews.ru/20220223/lragrvoghy-nerkajacel-e-vostikannery-brni-uzh-kirarel-erkir-mediaji-hajtararutjuny-39013376.html
Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը
Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել «Երկիր մեդիայի» լրագրողը։ Հեռուստաընկերությունը պնդում է, որ լրագրողը հայտնել է իր ով լինելը։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T15:58+0400
2022-02-23T15:58+0400
2022-02-23T17:07+0400
լրագրող
ոստիկան
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/16/28745967_0:4:1600:904_1920x0_80_0_0_e03c0a9c9d544112d90a1a1350d9f981.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքը։Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որն իրականացվում էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ 25 անձ էր բերման ենթարկվել, այդ թվում` մեկ լրագրող։ Ոստիկանությունն այսօր հայտնել էր, թե այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։«Երկիր մեդիան» հայտնում է, որ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:Նշվում է նաև, որ ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր: Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:Հեռուստաընկերությունն իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։ ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության բաժիններում զրուցում է բերման ենթարկվածների հետՄիաժամանակ, ՀՅԴ ՀԵՄ-ն էլ իր հերթին հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրգործի հարցումը: Նրանք կոչ են անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոստիկանության փետրվարի 22-ի «ակնհայտ ապօրինի գործողություններին»:Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր` Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/16/28745967_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b202391fd42b72b71e4be48d510bbb1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, ոստիկան, բողոքի ակցիա, երևան
լրագրող, ոստիկան, բողոքի ակցիա, երևան
Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը
15:58 23.02.2022 (Թարմացված է: 17:07 23.02.2022) Բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել «Երկիր մեդիայի» լրագրողը։ Հեռուստաընկերությունը պնդում է, որ լրագրողը հայտնել է իր ով լինելը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը
հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքը։
Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը
բողոքի ակցիա էր կազմակերպել, որն իրականացվում էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ 25 անձ էր բերման ենթարկվել, այդ թվում` մեկ լրագրող։
Ոստիկանությունն այսօր հայտնել էր, թե այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։
«Երկիր մեդիան» հայտնում է, որ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:
«Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են ոստիկանություն։ Այնտեղ նրան պահել են ավելի քան 4 ժամ»,–նշված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր: Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:
Հեռուստաընկերությունն իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։
Միաժամանակ,
ՀՅԴ ՀԵՄ-ն էլ իր հերթին հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրգործի հարցումը: Նրանք կոչ են անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոստիկանության փետրվարի 22-ի «ակնհայտ ապօրինի գործողություններին»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր` Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով: