https://arm.sputniknews.ru/20220223/komaneskun-bardzr-e-gnahatel-hajastani-aktiv-gortsuneutjuny-ststhk-zargacman-gvortsum-39018821.html
Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը ՍԾՏՀԿ զարգացման գործում
Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը ՍԾՏՀԿ զարգացման գործում
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին է ընդունել` ասելով, որ կազմակերպության նպատակների իրագործումը կարևոր... 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T17:34+0400
2022-02-23T17:34+0400
2022-02-23T17:35+0400
սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (սծտհկ)
արարատ միրզոյան
հանդիպում
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39017505_109:54:1521:848_1920x0_80_0_0_b8de39731ace0abc98df9de048a8e1b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում: Կոմանեսկուն նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։ Ի դեպ, ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը։Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը։Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30֊ամյակը և կարևորել են կազմակերպության հետագա զարգացումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39017505_211:0:1342:848_1920x0_80_0_0_b911dae51fbc42eac7cbff9801c53c8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (սծտհկ), արարատ միրզոյան, հանդիպում, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (սծտհկ), արարատ միրզոյան, հանդիպում, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը ՍԾՏՀԿ զարգացման գործում
17:34 23.02.2022 (Թարմացված է: 17:35 23.02.2022) Արարատ Միրզոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին է ընդունել` ասելով, որ կազմակերպության նպատակների իրագործումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի խաղաղության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում: Կոմանեսկուն նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ,
տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։ Ի դեպ, ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը։
Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը։
Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30֊ամյակը և կարևորել են կազմակերպության հետագա զարգացումը։