https://arm.sputniknews.ru/20220223/hjusisharavi-giny-bardzranum-e-shinararutjuny-mnum-e-anavart-38998920.html
«Հյուսիս–հարավի» գինը բարձրանում է. շինարարությունը մնում է անավարտ
«Հյուսիս–հարավի» գինը բարձրանում է. շինարարությունը մնում է անավարտ
Sputnik Արմենիա
Փորձագիտական ծառայություններ մատուցող բրիտանական ընկերությունը լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունների համար Հայաստանից լրացուցիչ գումար է պահանջել։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T11:26+0400
2022-02-23T11:26+0400
2022-02-23T11:27+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
հհ կառավարություն
հայաստան
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/21/13322196_0:40:1600:940_1920x0_80_0_0_262c82f2e19ba8980d845b9c7495d056.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության ու ՀՀ կառավարության միջև ծագած արբիտրաժային վեճերի լուծման համար ՀՀ կառավարությունը նախատեսված գումարից ավելի կծախսի։ՀՀ շահերի պաշտպանության նպատակով փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար նախկինում հատկացված 1 175 000 ԱՄՆ դոլարի փոխարեն կառավարությունը ստիպված կլինի 1 380 000 ԱՄՆ դոլար վճարել։ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել բավարարելու ընկերության վերանայված գնային առաջարկը։Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ 2018թ–ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ճանապարհի բետոնե ծածկի որակը ստուգելու։ Քրեական գործով ավելի քան 500 անձ էր հարցաքննվել, այդ թվում` նախկին նախարարներ։ Խուզարկվել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող տարածքը։2019թ–ին հայտնի էր դարձել, որ կապալառուն 2019-ի սեպտեմբերի դրությամբ 2.2 մլրդ դրամ է պարտք 28 շինանրարական ենթակապալառու կազմակերպություններին։Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցույթ կհայտարարվի
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/21/13322196_148:0:1453:979_1920x0_80_0_0_985a312bb1670df8f61c1c7b56b22019.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, հհ կառավարություն, հայաստան, պարտք
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, հհ կառավարություն, հայաստան, պարտք
«Հյուսիս–հարավի» գինը բարձրանում է. շինարարությունը մնում է անավարտ
11:26 23.02.2022 (Թարմացված է: 11:27 23.02.2022) Փորձագիտական ծառայություններ մատուցող բրիտանական ընկերությունը լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունների համար Հայաստանից լրացուցիչ գումար է պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության ու ՀՀ կառավարության միջև ծագած արբիտրաժային վեճերի լուծման համար ՀՀ կառավարությունը նախատեսված գումարից ավելի կծախսի։
ՀՀ շահերի պաշտպանության նպատակով փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար նախկինում հատկացված 1 175 000 ԱՄՆ դոլարի փոխարեն կառավարությունը ստիպված կլինի 1 380 000 ԱՄՆ դոլար վճարել։
Բանն այն է, որ փորձագիտական ծառայությունների մատուցման համար ընտրված բրիտանական «Արկադիս Քոնսալթինգ» ընկերությունը լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունների համար լրացուցիչ գումար է պահանջել Հայաստանից։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել բավարարելու ընկերության վերանայված գնային առաջարկը։
Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ 2018թ–ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ճանապարհի բետոնե ծածկի որակը ստուգելու։ Քրեական գործով ավելի քան 500 անձ էր հարցաքննվել, այդ թվում` նախկին նախարարներ։ Խուզարկվել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող տարածքը։
2019թ–ին հայտնի էր դարձել, որ կապալառուն 2019-ի սեպտեմբերի դրությամբ 2.2 մլրդ դրամ է պարտք 28 շինանրարական ենթակապալառու կազմակերպություններին։