https://arm.sputniknews.ru/20220223/hh-karavarutjunn-anhangstacats-e-rdi-nkatmamb-tntesakan-patzhamijvocnervov-39003452.html
ՀՀ կառավարությունն անհանգստացած է ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով
ՀՀ կառավարությունն անհանգստացած է ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով
Sputnik Արմենիա
Քերոբյանը նշեց, որ իրավիճակն անհանգստացնող է, բայց կառավարությունը փորձում է անել հնարավորը, որ հայ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T12:35+0400
2022-02-23T12:35+0400
2022-02-23T12:46+0400
հայաստան
ռուսաստան
ուկրաինա
արևմուտք
պատժամիջոցներ
տնտեսություն
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37805121_0:0:1500:844_1920x0_80_0_0_4dab50299af7b9918e9354c861e8c59e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Քերոբյանը նշեց, որ իրավիճակն անհանգստացնող է, բայց կառավարությունը փորձում է անել հնարավորը, որ հայ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն։Պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ–ի սուվերեն պարտքին, ռուսական էլիտային և բանկերին. ԲայդենՀիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին, ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37805121_89:0:1422:1000_1920x0_80_0_0_58cffacc8c5b87ab439cb9c1ac819d72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, պատժամիջոցներ, տնտեսություն, վահան քերոբյան
հայաստան, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, պատժամիջոցներ, տնտեսություն, վահան քերոբյան
ՀՀ կառավարությունն անհանգստացած է ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով
12:35 23.02.2022 (Թարմացված է: 12:46 23.02.2022) Քերոբյանը նշեց, որ իրավիճակն անհանգստացնող է, բայց կառավարությունը փորձում է անել հնարավորը, որ հայ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք բոլոր գործոններն ուսումնասիրում ենք։ Նաև ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների, թե՛ մյուս բիզնեսների հետ, որոնց վրա կարող է դա անդրադառնալ։ Դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել հնարավոր հարվածները մեղմելու համար։ Ասենք ռուբլու հեջավորման, տարբեր այլ գործիքների միջոցով»,– ասաց նախարարը։
Քերոբյանը նշեց, որ իրավիճակն անհանգստացնող է, բայց կառավարությունը փորձում է անել հնարավորը, որ հայ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն։
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին, ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։