https://arm.sputniknews.ru/20220223/erdvoghany-zangaharel-e-putinin-u-qnnarkel-ukrainajum-tirvogh-iravitshaky-39022229.html
Էրդողանը զանգահարել է Պուտինին ու քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը
Էրդողանը զանգահարել է Պուտինին ու քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահն ընդհատել է իր աֆրիկյան շրջագայությունը, որ խոսի Ռուսաստանի նախագահի հետ։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T18:35+0400
2022-02-23T18:35+0400
2022-02-23T18:35+0400
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_0:160:2756:1710_1920x0_80_0_0_35c68a0429b672ddab67e6a55966a113.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդգծել, որ խնդրի բարդացումը, առավել ևս՝ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում, ոչ մեկին ձեռնտու չէ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:Նշվում է, որ Թուրքիան դիվանագիտական շփումների ու բանակցությունները շարունակելու կողմնակից է: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է լուծվի Մինսկի համաձայնությունների հիման վրա։Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահի շուտափույթ այցը Թուրքիա՝ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար:Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆՓետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_27:0:2756:2047_1920x0_80_0_0_b28c4f5e995eb7a7a7f89600bb2388e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա
Էրդողանը զանգահարել է Պուտինին ու քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահն ընդհատել է իր աֆրիկյան շրջագայությունը, որ խոսի Ռուսաստանի նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդգծել, որ խնդրի բարդացումը, առավել ևս՝ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում, ոչ մեկին ձեռնտու չէ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ Թուրքիան դիվանագիտական շփումների ու բանակցությունները շարունակելու կողմնակից է: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է լուծվի Մինսկի համաձայնությունների հիման վրա։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահի շուտափույթ այցը Թուրքիա՝ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո
ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։