00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արման Թաթոյանը ոչ միայն անկախ, այլև երջանիկ օմբուդսման է եղել. իրավապաշտպան

Հարությունյան. Արման Թաթոյանը ոչ միայն անկախ, այլև երջանիկ օմբուդսման է եղել
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վեցամյա գործունեությանը և գնահատել նրա աշխատանքն այդ պաշտոնում։
Առաջին պահից, երբ ՄԻՊ–ի գրասենյակը ձևավորվեց ՀՀ–ում, ակնհայտ էր, որ դառնալու է իշխանությունների կցորդը։ Այդպես են աշխատել բոլոր օմբուդսմանները և միայն դեպքից դեպք եղել են ուրախացնող օրինակներ։ Արման Թաթոյանը ոչ միայն անկախ, այլև երջանիկ օմբուդսման է եղել, որովհետև նրան նշանակած իշխանությունը կարճ ժամանակ անց այլևս չի պաշտոնավարել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Երբ Արման Թաթոյանը նշանակվեց այդ պաշտոնում, ի սկզբանե մեծ ակնկալիքներ չեմ ունեցել` մտածելով, որ իշխանությունների հերթական կադրն է և կաշխատի այնքան, որքան կկարողանա, սակայն 2018 թվականի իրադարձությունները ահագին բան փոխեցին Հայաստանում ու նաև ՄԻՊ–ի գրասենյակի կյանքում։
ՄԻՊ գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ
Արման Թաթոյանը լինելով օմբուդսման` արդեն չէր հանդիսանում իշխանության դրածո, ինչը նրան հնարավորություն տվեց գործել բավականին ազատ, և նա այդ հնարավորությունից օգտվեց, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Թաթոյանն իրեն դրսևորել է շատ լավ»,– ասաց իրավապաշտպանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՄԻՊ–ի գրասենյակը Թաթոյանի պաշտոնավարման տարիներին ունեցել է դիմումների, բողոքների շեշտակի աճ, Հարությունյանն ընգծեց, որ մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն էլ ստացել են մեծաքանակ բողոքներ, ինչը բնական է, որովհետև Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համատարած բնույթ են կրել և այսօր էլ , ցավոք, նույն իրավիճակն է։
Ըստ նրա` բողոքները հիմնականում վերաբերում են քաղաքացի–պետություն փոխհարաբերություններին` սկսած քաղաքապետարաններից, վերջացրած թաղապետարաններով։
«Չեմ կարող պնդել, որ ՄԻՊ–ի գրասենյակն այսօր լիարժեքորեն կայացած կառույց է, եթե այդպիսին լիներ, ուրեմն Թաթոյանին հաջորդող օմբուդսմանը նույնպես պետք է լիներ անկախ կամ դրսևորեր որոշակի անկախություն։ Եթե տվյալ ինստիտուտն իսկապես կայացել է և արդեն կայուն համակարգ է, ապա ղեկավարն իրոք կլինի անկախ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գրեթե չկան կայացած ինստիտուտներ և ՄԻՊ–ի գրասենյակն առանձնացնել լոկ այն պատճառաբանությամբ, որ Թաթոյանը կարողացել է անկախություն դրսևորել, չափազանցված է»,– ասաց իրավապաշտպանը։
Հարությունյանի համոզմամբ` ՔՊ–ի կողմից օմբուդսմանի պաշտոնում ընտրված Քրիստինե Գրիգորյանը չի կարողանա նշաձողը բարձր պահել, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը չպետք է լինի առանձին քաղաքական թիմի ներկայացուցիչ։
Ըստ նրա` երբ Հայաստանում ի սկզբանե մտածում էին տվյալ համակարգի ներդրման մասին, նշվում էր, որ օմբուդսմանը պետք է լինի հեղինակավոր անձ, հասարակությանը հայտնի դեմք, իսկ եթե մարդը պատահականորեն կամ հանգամանքների բերումով է զբաղեցնում այդ պաշտոնը` լինելով որևէ քաղաքական թիմի սիրելին կամ նախընտրելի թեկնածուն, քիչ հավանական է, որ անկախ լինի։
Նշենք, որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ Օրենքով վեց տարի անց՝ 2022 թվականի նույն օրը, լրացել է նրա լիազորությունների ժամկետը։
«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։
Լրահոս
0