https://arm.sputniknews.ru/20220223/adrbejanum-pahvogh-haj-razmagerinery-petq-e-anhapagh-azat-ardzakven-marina-kaljurand-39019476.html
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ
Sputnik Արմենիա
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T17:50+0400
2022-02-23T17:50+0400
2022-02-23T17:50+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/17/39019576_0:0:1670:940_1920x0_80_0_0_16acde1b79dcc65c0c26831c550a9900.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը` հավելելով, որ կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:«Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։Նա իր երախտագիտությունն է հայտնել Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/17/39019576_136:0:1620:1113_1920x0_80_0_0_87e0700e433ddadcbd37082bdde4ee03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը` հավելելով, որ կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը, տեղեկանում ենք
ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
«Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում:
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ։