https://arm.sputniknews.ru/20220223/1-mlrd-435-mln-dram-ktrvi-hamajnqajin-subvencivon-tsragrerin-39000003.html
1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին
1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին
Sputnik Արմենիա
Ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։ 23.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-23T11:40+0400
2022-02-23T11:40+0400
2022-02-23T11:46+0400
հհ կառավարություն
մարզ
գյուղ
մանկապարտեզ
ջուր
ճանապարհ
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38069090_0:0:1100:619_1920x0_80_0_0_78e7d65dcaecff273f339da4b807e508.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik. 2022 թվականին ՀՀ 13 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ է հատկացնում։Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառւցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Ընդ որում, ծրագրի ֆինանսավորմանը ՀՀ կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, համայնքը ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է 5 տոկոսով, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր։Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։«Այս 3 ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի»,– ասաց ՍանոսյանըՆշենք, որ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 2018 թվականից: Մինչև 2021թ–ը իրականացվել է 600 ծրագիր, 2021-ին՝ ևս 673 ծրագիր: Համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38069090_138:0:963:619_1920x0_80_0_0_0d4bd1e59ba79bfa900080e110ca27e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, մարզ, գյուղ, մանկապարտեզ, ջուր, ճանապարհ, գնել սանոսյան
հհ կառավարություն, մարզ, գյուղ, մանկապարտեզ, ջուր, ճանապարհ, գնել սանոսյան
1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին
11:40 23.02.2022 (Թարմացված է: 11:46 23.02.2022) Ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի– Sputnik. 2022 թվականին ՀՀ 13 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ է հատկացնում։
Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառւցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ»,– ասաց Սանոսյանը` պարզաբանելով, որ ծրագիրը վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը։
Ընդ որում, ծրագրի ֆինանսավորմանը ՀՀ կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, համայնքը ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է 5 տոկոսով, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր։
Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։
«Այս 3 ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի»,– ասաց Սանոսյանը
Նշենք, որ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 2018 թվականից: Մինչև 2021թ–ը իրականացվել է 600 ծրագիր, 2021-ին՝ ևս 673 ծրագիր: Համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: