00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանություն, անդամահատում, արգելված զենք. ՄԻՊ–ը պատերազմի նոր փաստեր է ներկայացրել

© Photo : Facebook / Arman TatoyanՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր (10 փետրվարի, 2022թ). Գեղարքունիք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր (10 փետրվարի, 2022թ). Գեղարքունիք - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր (10 փետրվարի, 2022թ). Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակում նոր զեկույց է պատրաստվել` միջազգային ատյաններին ու տարբեր երկրներին ներկայացնելու համար։ Ուսումնասիրվել է 245 տեսանյութ ու 120 լուսանկար։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ավարտվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ դրանց հիման վրա պատրաստվել են հաղորդումներ` իրավազորություն ունեցող պետությունների դատախազություններ ու ոստիկանություններ, ինչպես նաև ԱԳՆ–երին ուղարկելու համար։ Հաղորդումները կներկայացվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն):
Միայն խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների փաստերով զեկույցում ներգրավվել է 245 տեսանյութև 120 լուսանկար:

Դրանք ապացուցում են ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանությունների, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի, այդ թվում` գլխատումների, մարմնի մասերը կտրելու, սպանվածների մարմինների անարգանքի փաստերը։

Ներկայացված են նաև կրոնական պատկանելիության հիմքով զինծառայողների ու քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացման ու պղծման, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականության, ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարման ու դրանով ազգամիջյան թշնամանքի հրահրման ու խրախուսման դեպքեր։
Նշվում է նաև գերիների հայրենադարձն արհեստական ձգձգելու քաղաքական հաշվարկների ու դրանով նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու հանգամանքը։
Հավաքված փաստերը վկայում են նաև արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերման, քիմիական զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառման, Արցախի դեմ պատերազմում ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման հանգամանքները։
Զեկույցում ներկայացված է նաև COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու, Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելու միջոցով մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը։
Հաղորդման մեջ նշված են նաև, թե ադրբեջանական կողմի որ մարմիններն ու կոնկրետ որ պաշտոնյաներն են կատարել հանցանքները։
Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
Ադրբեջանական դիրքից կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ. լուսանկարներ
Լրահոս
0