https://arm.sputniknews.ru/20220221/qpn-mesij-tvec-turqiajin-tevanjany-shushii-hrchakagri-hajtararutjany-chmianalu-masin-38906812.html
ՔՊ–ն մեսիջ տվեց Թուրքիային. Թևանյանը` «Շուշիի հռչակագրի» հայտարարությանը չմիանալու մասին
ՔՊ–ն մեսիջ տվեց Թուրքիային. Թևանյանը` «Շուշիի հռչակագրի» հայտարարությանը չմիանալու մասին
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ իշխանության պահվածքը Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվել էր։ 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T11:49+0400
2022-02-21T11:49+0400
2022-02-21T11:53+0400
թուրքիա
աժ (ազգային ժողով)
ադրբեջան
անդրանիկ թևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34992531_0:84:1600:984_1920x0_80_0_0_1c6a96a5122c7d500c81b21ceab9b85e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՔՊ–ն, չվավերացնելով Շուշիի հռչակագրի մասին ընդդիմության հայտարարությունը, մեսիջ տվեց Թուրքիային և Ադրբեջանին, որ պատրաստ է «խաղաղության»։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։Հայտնել էինք, որ ՔՊ–ն չի միանա այդ հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է դրան և կրկնվել պետք չէ։ Նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց։Նրա խոսքով` իշխանությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը` դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին։ Թևանյանը հավելեց, որ սա խաղաղասիրական քաղաքականության դրսևորում էր, որը բերելու է նոր ողբերգության։«ՔՊ–ն կողմ է Շուշիի հռչակագրին». իշխող կուսակցությունը ձեռնպահ քվեարկեցՊատգամավորը կարծում է, որ այսպես խաղաղություն չի լինելու` թուրքական ախորժակը և ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են։Թևանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ իշխանության պահվածքը Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվել էր։Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբԵրկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34992531_89:0:1512:1067_1920x0_80_0_0_64a78200b9ec0d0b1b58bdf66714aa70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, աժ (ազգային ժողով), ադրբեջան, անդրանիկ թևանյան
թուրքիա, աժ (ազգային ժողով), ադրբեջան, անդրանիկ թևանյան
ՔՊ–ն մեսիջ տվեց Թուրքիային. Թևանյանը` «Շուշիի հռչակագրի» հայտարարությանը չմիանալու մասին
11:49 21.02.2022 (Թարմացված է: 11:53 21.02.2022) Անդրանիկ Թևանյանը նշեց, որ իշխանության պահվածքը Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվել էր։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՔՊ–ն, չվավերացնելով Շուշիի հռչակագրի մասին ընդդիմության հայտարարությունը, մեսիջ տվեց Թուրքիային և Ադրբեջանին, որ պատրաստ է «խաղաղության»։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հայտնել էինք, որ
ՔՊ–ն չի միանա այդ հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ արձագանքել է դրան և կրկնվել պետք չէ։ Նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը
չընդունվեց։
«Փետրվարի 23-ին, ժամը 12-ին, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որտեղ պետք է ներկայացվեր նաև այս հարցը, սակայն իշխանության այսօրվա մոտեցումից հետո ենթադրում եմ, որ կարող են նիստը տապալել։ Այսօր ականատես եղանք ամոթալի քաղաքական որոշման, որը կայացրեց իշխանությունը։ Որ ասեմ` անսպասելի էր, սուտ կլինի, սակայն որ թուրքամետ քաղաքականությունը կողջունի իշխող խմբակցությունը, չէի պատկերացնում»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` իշխանությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը` դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին։ Թևանյանը հավելեց, որ սա խաղաղասիրական քաղաքականության դրսևորում էր, որը բերելու է նոր ողբերգության։
Պատգամավորը կարծում է, որ այսպես խաղաղություն չի լինելու` թուրքական ախորժակը և ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են։
Թևանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ իշխանության պահվածքը
Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվել էր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։