00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է՝ որոնք են կրթության զարգացման ծրագրի առաջնահերթությունները

© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու 9-րդ դասարանի միակ աշակերտուհի Սիրանուշը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու 9-րդ դասարանի միակ աշակերտուհի Սիրանուշը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարության համար առանցքային նպատակներից մեկն էլ այն է` այնպես անել, որ մինչ դպրոց ընդունվելը բոլոր երեխաներն առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագծի հիմքում 2 խոշոր նպատակ է դրել` բացահայտել անձի տաղանդները, ապահովել որակյալ կրթություն։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ներկայացնելով նախագծի հիմնական ու մարտավարական առաջնահերթությունները։
«Առաջինը` յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ, և պետք է այն բացահայտել, իսկ երկրորդը` կրթության բոլոր փուլերում այն պետք է լինի որակյալ, մրցունակ և հիմնված լինի ազգային արժեքների վրա։ Այս նախագիծը միտված է նպաստելու մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը»,– նշեց Դումանյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ նախադպրոցական կրթության, հանրակրթության, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտների համար փորձ է արվում 1 միասնական կառուցվածք որդեգրել։
«Կրթության զարգացման պետական ծրագիրը պետք է անդրադառնա թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթական բովանդակությանը, թե՛ դասավանդողներին և մարդկային այն ռեսուրսին, որը ներգրավված է տվյալ ոլորտի կրթական գործընթացներում։ Իրականացրել ենք վերլուծություն, և նշեմ, որ կրթության զարգացման ծրագրի նախագիծը շարունակում է կառավարության ծրագրի և մեր մյուս ռազմավարական փաստաթղթերի հիմնական թիրախների տրամաբանությունը»,– ասաց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ նախադպրոցական կրթության ոլորտի համար սահմանվել են, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը անհրաժեշտ է որոշակի արդյունքների հասնել` բոլոր բնակավայրերում պետք է հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայությունները։
Կրթության հավակնոտ ծրագիրն ու իրականությունը. ինչի՞ց է պետք սկսել նշաձողին հասնելու համար
Փոխնախարարը վստահեցրեց` այդ ուղղությամբ գերատեսչությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում։
«Պետությունը նաև ֆինանսավորում կհատկացնի այն խմբերին, որոնք ունեն դժվար մատչելիություն նախադպրոցական կրթությանը, այդ թվում են կրթության և զարգացման հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ Նրանք այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում, այնուհետև սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների երեխաները և այլ առաջնահերթ կարիքներ ունեցող խմբերի երեխաները»,– նշեց Անդրեասյանը։
Նա շեշտեց, որ ԿԳՄՍՆ–ն նպատակ ունի այնպես անել, որպեսզի դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում։ Նրանք փորձելու են հասնել նաև այն բանին, որ 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 %–ն ընդգրկված լինի նախադպրոցական ծրագրերում։
Ըստ կրթության զարգացման ծրագրի նախագծի կարևորվում է այն հանգամանքը, որ դպրոցները համալրված լինեն որակավորված և ստանդարտների համապատասխան ատեստավորված ուսուցիչներով։ Վերջիններս կստանան արժանապատիվ վարձատրություն։ Գործընթացներն արդեն մեկնարկել են։
Նախնական և միջին մասնագիտական կրթության մասով էլ նախատեսում են այնպես անել, որպեսզի ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները կարողանան աշխատանքի անցնել իրենց մասնագիտությամբ։
«Հստակ թիրախ ենք սահմանել` առնվազն 90 տոկոսը մինչև 2030 թվականն ուսումնառությունն ավարտելուց հետո պետք է կարողանա աշխատանքի անցնել։ Այս ոլորտի համար կարևորում ենք մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը։ Նախատեսում ենք առաջիկայում էապես խթանել մասնավոր ոլորտի հետ համատեղ ՄԿՈւ հաստատությունների կառավարման ձևաչափերը»,– ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն էլ ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։
«Ինչպես ՄԿՈւ ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերն ավարտածները կարողանան աշխատել ըստ մասնագիտության։ Դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակենք ստանդարտներ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով»,– ասաց Թռչունյանը։
Կրթության ոլորտի ռազմավարությունը կլրամշակվի. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ
Նրա խոսքով` «խաղի կանոնները» պետք է նույնը լինեն և՛ մասնավոր, և՛ պետական բուհերի համար, որպեսզի լինի առողջ մրցակցություն։ Այս գործընթացներ իրականացման համար առաջին հերթին նախատեսվում է չափորոշիչների բարելավում կամ նորերի ստեղծում։
Նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար նոր ֆինանսավորման համակարգ մշակել։
«Արվեստի բուհերի համար մոդելները կլինեն մի տեսակի, իսկ օրինակ` բնական և ճշգրիտ գիտությունների համար` մեկ այլ տեսակի։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծենք, քայլերն արդեն ընթացքի մեջ են։ Մենք նաև ունենք հավակնոտ թիրախ` լավագույն 500-յակում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,– նշեց Թռչունյանը։
Նա ընդգծեց` մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախատեսվում է ընդլայնել հայագիտական կենտրնները, որակապես դրանք բարելավել, ինչպես նաև իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում։
«Մշակել ենք 3 ռազմավարական ուղղություն` ներառական կրթության միջավայրի, կրթության կառավարման համակարգի ստեղծում, ինչպես նաև մրցունակության ապահաովում։ Մենք նաև խնդիր ունենք հայկական կրթական պրոդուկտներն արտահանելու մասով, ինչպես օրինակ ԹՈւՄՈ–ն է։ Պետք է կարողանանք աշխարհի հետ համահունչ զարգանալ»,– ընդգծեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի e-draft միասնական էլեկտրոնային հարթակում։
Լրահոս
0