00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության դասեր ՌԴ նախագահից. Պուտինը հիշեցրեց Ուկրաինայի անցյալը

© Sputnik / Сергей ГунеевՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահն Ուկրաինային հիշեցրեց ոչ վաղ անցյալը և խոստացավ օգնել երկրի ժողովրդավարացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ուկրաինան Ռուսաստանի համար պարզապես հարևան երկիր չէ, այլ նրա պատմության մի մասը, ընկերն ու բարեկամը։ Այսօր ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստուղերձում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ներկայացնելով Ուկրաինական խնդրի ծագման պատմական ընթացքը։

«Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Լենինն ու նրա համախոհները ստեղծեցին ժամանակակից Ուկրաինան՝ տարածքներ պոկելով Ռուսաստանից։ Ոչ ոք բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն մտցրին Ուկրաինայի մեջ»,– ասաց Պուտինը։

Նրա խոսքով` ԽՍՀՄ–ը ստեղծելիս բոլշևիկները բավարարում էին ազգայնականների ցանկացած «ցանկություն»՝ ամեն գնով իշխանության գալու համար։
«Ուկրաինան այսօր իրավամբ կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա», նա է դրա հեղինակն ու ճարտարապետը»,– ասաց Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշեց, որ չնայած Ռուսաստանի հանդեպ կատարված պատմական անարդարություններին, խաբեությանն ու թալանին, Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ճանաչել ու օգնել է ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Ուկրաինայի պարտքերը, սակայն Կիևը հրաժարվել է կատարել գույքի վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ուկրաինան սկսել է գործընկերությունը վերածել կախվածության, ավելին, Կիևն օգտագործել է Ռուսաստանի հետ երկխոսությունը` որպես Արևմուտքի հետ սակարկության առարկա և առաջին իսկ քայլերից սկսել իր պետականությունը կառուցել հակասությունների վրա։
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու մասին թեզը» ծնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտում. Նարիշկին
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել: Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:
Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։
«ՆԱՏՕ-ն համառորեն իրենն է պնդում». Լավրովի հայտարարությունը` դաշինքի քաղաքականության մասին
Լրահոս
0