https://arm.sputniknews.ru/20220221/pashinjanaalievjan-sirakhagh-e-qvocharjani-grasenjaky-adrbejani-hajtararats-hetakhuzman-masin-38924862.html
Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասին
Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մեկնաբանմամբ` ՀՀ իշխանություններն օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից։ 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T16:54+0400
2022-02-21T16:54+0400
2022-02-21T17:05+0400
ռոբերտ քոչարյան
նախագահ
հետախուզում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27672419_0:84:1601:984_1920x0_80_0_0_e520340a36576b5a34a14debfce3365a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Ադրբաջանում ՀՀ երկրորդ նախաագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու հայտարարված հետախուզումը որակում է որպես «Փաշինյանաալիևյան սիրախաղի» նոր փուլ։Հիշեցնենք` Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելը զավեշտ է, մեղադրանքները՝ ցինիկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27672419_88:0:1511:1067_1920x0_80_0_0_1b7aec7a1cec0609e9c415f160e89570.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, նախագահ, հետախուզում, ադրբեջան
ռոբերտ քոչարյան, նախագահ, հետախուզում, ադրբեջան
Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասին
16:54 21.02.2022 (Թարմացված է: 17:05 21.02.2022) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մեկնաբանմամբ` ՀՀ իշխանություններն օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Ադրբաջանում ՀՀ երկրորդ նախաագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու հայտարարված հետախուզումը
որակում է որպես «Փաշինյանաալիևյան սիրախաղի» նոր փուլ։
«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից»,– ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։