https://arm.sputniknews.ru/20220221/nikvol-pashinjann-yndunel-e-evranesti-patvirakutjany-38922836.html
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթի» պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթի» պատվիրակությանը
Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման... 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T16:14+0400
2022-02-21T16:14+0400
2022-02-21T16:28+0400
նիկոլ փաշինյան
եվրանեսթ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/15/38921593_0:166:1600:1066_1920x0_80_0_0_7e235dc0a402a78b9df72e848fc42543.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:«Ազատ թողնում են` թուրքերը գան սուրճ խմեն». բողոքի ակցիան վերածվեց ծեծկռտուքի. տեսանյութՀիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։Նշենք, որ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:Եվրանեսթի հայտարարության մեջ ադրբեջանական ագրեսիայի մասին ոչ մի բառ չկա. ՄամիջանյանՀայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/15/38921593_179:0:1600:1066_1920x0_80_0_0_42e668a81123e52280896b16ed8eb1bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրանեսթ, հայաստան
նիկոլ փաշինյան, եվրանեսթ, հայաստան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթի» պատվիրակությանը
16:14 21.02.2022 (Թարմացված է: 16:28 21.02.2022) Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։
Նշենք, որ
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը
հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:
Հայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։