«Կարտոֆիլի թանկացումը հենց էնպես չի». ի՞նչ իրավիճակ է մեծածախ շուկայում
22:00 21.02.2022 (Թարմացված է: 22:01 21.02.2022)
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Այս սեզոնին գյուղմթերքի շուկայում տարբեր ապրանքներ նախորդ տարվա համեմատ կրկնակի թանկացել են։ Մյուս կողմից էլ` ապրանքներ կան, որոնց գները նվազել են, բայց գնորդ չկա։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե նախորդ տարիներին այս սեզոնին Հայանիստի մեծածախ շուկան («Մեյմանդարը») մարդաշատ էր լինում, ապա այս տարի հատուկենտ գնորդների կարելի է հանդիպել։ Վաճառողներն ասում են` անգամ պատերազմից հետո նման իրավիճակ չկար. շարժը շատ է նվազել։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Վերավաճառող Աշոտ Արամյանը, որը 2014-ից այս գործով է զբաղվում, ասում է, որ շուկայում գները շատ են փոխվել։ Ամեն դեպքում, ըստ Աշոտի, վաճառողի գործն այնքան էլ ձեռնտու չէ։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
«Օրինակ, կաղամբն անցած տարի ջրի գին էր` 50 դրամ, իսկ հիմա 250 դրամով ենք վաճառում։ Անցած տարի կաղամբը նվեր էր։ Բացի այդ, էս սեզոնի լոլիկն ու վարունգն են թանկացել, բայց այնպես չէ` մեր ձեռքն է։ Հիմա 1000 դրամով եմ ծախում` նախորդ տարվա 700-ի փոխարեն։ Բացի այդ, ես իրանական լոլիկ ու վարունգ եմ վաճառում։ Հայկականը քիչ է, քանի որ պարարտանյութը թանկացել է ու ձեռնտու չէ գյուղացիներին, որ ջերմոց պահեն»,–ասում է Աշոտը։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` չնայած ներմուծվող բանջարեղենի գների բարձրացմանը, տեղականի գինը նվազել է։ Մարդիկ ամբողջ տարի չարչարվում–մշակում են, իսկ հիմա չեն կարողանում վաճառել, որովհետև գնորդ չկա։ Այս տարի միջին որակի խնձորի գինը, օրինակ, 180 դրամ է, իսկ նախորդ տարի 250 էր։ Աշոտն ասում է` վերջին տարիներին շատ են երկրից հեռացել, ինչի պատճառով էլ սպառումը նվազել է։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Ռազմիկն էլ «Մեյմանդարի» շուկայում իր այգում աճեցրած խաղողն է վաճառում։ Նա խաղողը հատուկ սառնարաններում է պահել, որ չփչանա, և այն հաշվարկով, որ այս սեզոնին հարմար գնով վաճառի, վարկերը մուծի։ Սակայն գնորդները շատ չեն։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկայի վաճառող Ռազմիկը
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկայի վաճառող Ռազմիկը
© Sputnik / Aram Nersesyan
«Հիմա 300-400 դրամով եմ կիլոգրամը վաճառում, իսկ նախորդ տարի 500-ով կարողանում էի էս սեզոնին ծախել։ Միայն 20 000 դրամ սառնարանի համար էլեկտրաէներգիայի փողն ենք տվել։ Լավ է, որ իմ բերքն է, թե չէ տակից ո՞նց էինք դուրս գալու»,–ասում է հողագործը։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Մյուս կողմից էլ նա նկատում է` իր ապրանքն էժանացել է, իսկ առաջին անհրաժեշտության մթերքը` կարտոֆիլը, կրկնակի թանկացել։
Տեղի վերավաճառողներից Մխիթարը, սակայն, որը շուկայում տեղական` Մարտունու կարտոֆիլ է վաճառում, գոհ է իրավիճակից, գնորդների պակաս էլ չի զգում։ Մխիթարը հաստատում է` կարտոֆիլի գինը կրկնակիից էլ շատ է թանկացել այս տարի։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
«Անցած տարի 100 դրամ էր կիլոն, իսկ հիմա 250–ով եմ վաճառում։ Մեզ այս գնով վաճառելը ձեռնտու է, իսկ նախորդ տարի վնասով էինք աշխատում։ Պիտի հաշվի առնել, որ պարարտանյութը թանկացել է` 8000-ից հասնելով 20 000-ի, թունաքիմիկատներն էլ։ Այսինքն` կարտոֆիլի թանկացումը հենց էնպես չի»,–ասում է Մխիթարը։
© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսության ակտիվության ցուցանիշում 2021թ.–ին 1.1%–ով անկում է նկատվել։ Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում են նախորդ տարի գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։