00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Խրուշչովը գլխիվայր շուռ եկավ, կամ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի հետաքրքիր էջերը

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
«Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
«Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Բաժանորդագրվել
«Հոկտեմբեր» կինոթատրոնը 1926 թվականից հետո գյումրեցիների բոլոր սերունդների սիրված վայրերից է։ Այն իր մեջ բազմաթիվ հետարքրքիր հուշեր է պահում։ Sputnik Արմենիան, «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակներում, ներկայացնում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի անցյալն ու ներկան:
«Էս պատերը քաղաքի կեսի սիրո խոստովանությունը լսել են»: Այսպես են պապիկները ներկայացնում գյումրեցիների սիրած ժամանցի վայրերից մեկը`«Հոկտեմբեր» կինոթատրոնը։ Այն ժամադրության լավագույն վայրն էր երիտասարդների համար։
1926թ–ին բացված և Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության պատվին անվանակոչված այս կառույցը ԽՍՀՄ փլուզումից հետո էլ շարունակեց կրել այդ անունը, հավանաբար այդպես էր հարազատացել քաղաքի բնակիչներին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Вход в кинотеатр Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
«Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Թեև Գյումրիում մինչև երկրաշարժը 4 կինոթատրոն է գործել՝ «Հոկտեմբերը», «Հայաստանը», «Երևանը» «Շիրակը», քաղաք հասած ֆիլմերն առաջինը «Հոկտեմբերում» էին ցուցադրվում, այն նաև մյուսներից տարբերվում էր իր ճարտարապետական լուծումներով։
Մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը Գյումրիում կինոթատրոն գնալը մեծ տոն էր՝ նոր հագուստ էին գնում, հարդարվում: Կինոթատրոն այցելողները համարվում էին քաղաքի էլիտան։ Իսկ Լենինականում նկարված ֆիլմերը առաջին հերթին հենց այստեղ էին ցուցադրվում՝ կարմիր գորգով ու դերասանների մասնակցությամբ: Այդ օրերին հատկապես տոնական էր քաղաքը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Зрительный зал кинотеатра Октябрь - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
«Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
«650 հանդիսականի համար էր նախատեսված այս կինոթատրոնը: Կինոփառատոնների, պրեմիերաների, կինոշաբաթների անցկանցման կենտրոնն էր: Հայրենական արտադրության լավագույն ֆիլմերի ցուցադրման վայրը»,-այսպես է իր հիշողությունների գրքում կինոթատրոնը ներկայացնում Գառնիկ Վարդանյանը, որը 1957 թվականից կինոթատրոնում աշխատել է որպես ադմինիստրատոր, իսկ 1973 թվականին գլխավորել է Լենինականի կինոթատրոնների միավորումը: Գառնիկ Վարդանյանի դուստրը՝ Սիրանուշ Վարդանյանը, Sputnik Արմենիային ասում է, որ կինոթատրոնում ոչ միայն հայկական ու սովետական արտադրության ֆիլմերն են ցուցադրվել, այլ նաև արտասահմանյան՝ հնդկական, ֆրանսիական և այլն:
© Photo : provided by Garnik Vardanyan's familyԳառնիկ Վարդանյանը
Глава объединения кинозалов Ленинакана (Гюмри) Гарник Варданян на архивной фотографии - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Գառնիկ Վարդանյանը. Արխիվային լուսանկար
«Հիշում եմ՝ մեծ իրարանցում էին առաջացրել «Ֆանտոմաս» ու «Անժելիկա» ֆիլմերի ցուցադրությունները: Երբ «Ֆանտոմասը» մեկ շաբաթից ավելի կինոթատրոնի էկրանին էր, պապայիս կանչեցին քաղաքային սովետ՝ պարզելու, թե ինչու է այդ ֆիլմը սովետական ֆիլմերից ավելի երկար ցուցադրվում»,-պատմում է Սիրանուշը։ Հիշում է`կինոթատրոնի դրամարկղի մոտ միշտ հերթեր էին, հատկապես՝ պրեմիերաների ժամանակ, թեև ինքն ու քույրերը, օգտվելով հնարավորությունից, միշտ իրենց տեղերն են ունեցել օթյակներում:
© Photo : provided by Garnik Vardanyan's familyГарник Варданян с деятелями культуры после просмотра фильма
Гарник Варданян с деятелями культуры после просмотра фильма - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Гарник Варданян с деятелями культуры после просмотра фильма
Այն տարիներին, երբ ֆիլմերը ժապավենային էին, շատ զավեշտալի դեպքեր էին գրանցվում։ Հիշում է`Նիկիտա Խրուշչովի` ԱՄՆ շրջագայությունից հետո ամենուր ցուցադրվում էր վավերագրական ֆիլմ այդ այցի մասին: «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրման ժամանակ ժապավենը կտրվում է, ու մինչ կինոմեխանիկն այն կկպցներ, մեծ էկրանին Խրուշչովը հայտնվում է գլխիվայր: «Դեռ չէին հասցրել ժապավենն ուղղել, քաղաքային սովետից զանգում են հորս, պարզելու՝ ինչու է Խրուշչով գլխիվայր եղել»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Կինոմեխանիկ Լևոն Կարապետյանը
Киномеханик кинотеатра Октябрь Левон  Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Կինոմեխանիկ Լևոն Կարապետյանը
Վերջին տարիներին կինոթատրոնի հետ կապված զավեշտալի դեպքերը քչացել են՝ տեխնիկան փոխվել է, կինոժապավենները կպցնելու անհրաժեշտություն չկա։
2009 թվականից «Հոկտեմբեր» կինոթատրոնում որպես կինոմեխանիկ աշխատող Լևոն Կարապետյանն ասում է, որ հիմա գրեթե ամեն հինգշաբթի ֆիլմի առաջնախաղ է: «Հատկապես հայկական կատակերգությունների ժամանակ են շատ այցելուներ լինում, թեև այն ակտիվությունը չկա, ինչ եղել է ժամանակին »,-ասում է նա:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Вход в кинотеатр Октябрь в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
«Հոկտեմբեր» կինոթատրոնը» Գյումրիում
Բայց դա չի խանգարում, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը շարունակի մնալ գյումրեցիների ժամադրության նախընտրելի վայրը:
Գյումրիի կենտրոնում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճարտարապետը Ղազարոս Սարգսյանն է: Երկրաշարժից հետո` 1995 թվականին շենքը վերանորոգվել է և մեկ տարի անց վերաբացվել: 2003 թվականին ավագանու որոշմամբ կառույցն ընդգրկվել է «Մոսկվա» ՍՊԸ կազմում:
Լրահոս
0