https://arm.sputniknews.ru/20220221/erevani-aghbahanutjun-ev-sanitarakan-maqrum-hamajnqajin-himnarky-nvor-tnoren-uni-38906395.html
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի
Sputnik Արմենիա
Քաղաքապետը կարգադրել է քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներառել ևս 200 աշխատակից։ 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T11:43+0400
2022-02-21T11:43+0400
2022-02-21T11:45+0400
երևան
աղբ
երևանի քաղաքապետարան
հակակոռուպցիոն կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256852_0:0:1600:901_1920x0_80_0_0_88a0f8fe491802d4bd833c75823dc603.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. նա Հովհաննես Մանուկյանն է։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկությունը հայտնեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին նշանակման կապակցությամբ և նշեց, որ իրենց սպասում է բարդ աշխատանք և կառուցվածքային փոփոխություններ։Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը վաղաժամկետ լուծարել են։Ընկերությունում կարծում էին, որ իրենց վտարել են շուկայից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեությունն ընդլայնելու համար:Անցնում ենք նոր մշակույթի․ Երևանում աղբահանության բարեփոխումը սկսվել էԱվելի վաղ` Երևանի ավագանու 2019 թվականի օգոստոսի 9-ի նիստում, որոշում է կայացվել 1,7 միլիարդ դրամ տրամադրել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկության ձևավորման, ինչպես նաև թափոնների օգտահանման համար:Հավելենք, որ 2022թ–ի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ էր հարուցվել Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանի դեմ։Նշվում էր, որ նրանք հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են, իսկ հաջորդ օրմ ազատ արձակվել։ Նշվում էր, որ նրանք փոխհատուցել են պետությանը պատճառված ողջ գումարը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256852_74:0:1498:1068_1920x0_80_0_0_1fa39fccbc310bd496a0f83ec1b42bae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, աղբ, երևանի քաղաքապետարան, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
երևան, աղբ, երևանի քաղաքապետարան, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի
11:43 21.02.2022 (Թարմացված է: 11:45 21.02.2022) Քաղաքապետը կարգադրել է քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներառել ևս 200 աշխատակից։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. նա Հովհաննես Մանուկյանն է։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկությունը հայտնեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին նշանակման կապակցությամբ և նշեց, որ իրենց սպասում է բարդ աշխատանք և կառուցվածքային փոփոխություններ։
«Ես արդեն կարգադրել եմ, որ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավվեն ևս 200 աշխատակիցներ»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը վաղաժամկետ լուծարել են։
Ընկերությունում կարծում էին, որ իրենց վտարել են շուկայից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեությունն ընդլայնելու համար:
Ավելի վաղ` Երևանի ավագանու 2019 թվականի օգոստոսի 9-ի նիստում, որոշում է կայացվել 1,7 միլիարդ դրամ տրամադրել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկության ձևավորման, ինչպես նաև թափոնների օգտահանման համար:
Հավելենք, որ 2022թ–ի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
քրեական գործ էր հարուցվել Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանի դեմ։
Նշվում էր, որ նրանք հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով
ձերբակալվել են, իսկ հաջորդ օրմ ազատ արձակվել։
Նշվում էր, որ նրանք փոխհատուցել են պետությանը պատճառված ողջ գումարը։